Նախագահ Սերժ Սարգսեանն երկօրեայ պաշտօնական այցով մեկնել է Վրաստան


Նախագահ Սերժ Սարգսեանն երկօրեայ պաշտօնական այցով մեկնել է Վրաստան

  • 29-11-2011 12:33:27   | Հայաստան  |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր երկօրեայ պաշտօնական այցով մեկնել է Վրաստան: այցի ընթացքում Նախագահը հանդիպումներ կ'ունենայ Վրաստանի նախագահ Միխէիլ Սաակաշուիլիի, Խորհրդարանի նախագահ Դաւիթ Բաքրաձէի, Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլեայ Երկրորդի հետ: ինչպէս յայտնում էն ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից, Հայաստանի եւ Վրաստանի նախագահները երկկողմ եւ ընդլայնուած կազմով բանակցութիւններից յետոյ հանդէս կը գան համատեղ մամուլի ասուլիսով: Նախատեսւում է նաեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցութեան զարգացմանն ուղղուած փաստաթղթերի ստորագրման արարողութիւն: թբիլիսիում Նախագահ Սերժ Սարգսեանը կը մասնակցի նաեւ հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը, կ'այցելի Սուրբ Էջմիածին եկեղեցի եւ հանդիպում կ'ունենայ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
  -   Քաղաքական