Նախագահ Սերժ Սարգսյանն երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան


Նախագահ Սերժ Սարգսյանն երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

  • 29-11-2011 12:33:27   | Հայաստան  |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այցի ընթացքում Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, Խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից, Հայաստանի եւ Վրաստանի նախագահները երկկողմ եւ ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նախատեսվում է նաեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Թբիլիսիում Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի նաեւ հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը, կայցելի Սուրբ Էջմիածին եկեղեցի եւ հանդիպում կունենա Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական