Կրասնոդար քաղաքում կազմակերպուել էն հայկական պարային կոլեկտիւների պարուսոյցների վարպետութեան դասընթացնէր


Կրասնոդար քաղաքում կազմակերպուել էն հայկական պարային կոլեկտիւների պարուսոյցների վարպետութեան դասընթացնէր

  • 02-12-2011 19:28:04   | Ռուսաստան  |  Մշակոյթ
Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության աջակցությամբ նոյեմբերի 25-27-ը Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում կազմակերպվել են Հարավային Ռուսաստանի հայ համայնքների հայկական պարային կոլեկտիվների պարուսույցների վարպետության դասընթացներ: Ըստ Սփյուռքի նախարարության հաղորդագրության, Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյանի վարպետության դասընթացներին մասնակցել է Կրասնոդարի երկրամասի եւ Ռուսաստանի Դաշնության այլ տարածաշրջանների հայկական պարախմբերի շուրջ 20 պարուսույց եւ փորձավար: Դասընթացները ներառում էին գործնական եւ տեսական պարապմունքներ: Եռօրյա դասընթացներին հայկական պարախմբերի պարուսույցներն ու խմբավարները սովորել են հայկական «Քոչարի»-ի 10 տարբերակ, Վասպուրականի տասներկու ոտ, Վասպուրականի «Ծաղկաձորի» եւ Վասպուրականի «Լուլկի» եւ այլ պարեր: Կ.Գեւորգյանը դասընթացների մասնակիցներին տրամադրել է տեսական նյութեր` մեթոդական ձեռնարկներ, հայկական ժողովրդական պարեղանակներ, ցուցադրել հայկական տարազների էսքիզներ: Կ.Գեւորգյանը Կրասնոդարի «Արին Բերդ» պարային համույթի ուժերով պարուսույցների ներկայությամբ բեմադրել է Խաչատուր Ավետիսյանի «Պարմանիներ» պարային ստեղծագործությունը` կոնկրետ օրինակով ներկայացնելով բեմադրության որոշ հմտություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ այցի ժամանակ Հայաստանից նոր պարեղանակներ եւ տարազների էսքիզներ տանելու վերաբերյալ: Պարուսույցները մեծ ոգեւորությամբ մասնակցել են դասընթացներին` երախտագիտությամբ նշելով հայկական ազգային պարի անգնահատելի նշանակությունը Սփյուռքում հայապահպանության, հայկական ազգային մշակույթի եւ ավանդույթների պահպանման գործում:
  -   Մշակոյթ