Արեւմտահայերի երրորդ համագումարի պատուիրակները յունուարին կներկայացնէն իրենց առաջարկները


Արեւմտահայերի երրորդ համագումարի պատուիրակները յունուարին կներկայացնէն իրենց առաջարկները

  • 13-12-2011 18:49:09   | Հայաստան  |  Քաղաքական

Դեկտեմբերի 10-11-ին խորհրդանշական Սեւր քաղաքում տեղի ունեցավ Արեւմտահայերի երրորդ համագումարը, որի շրջանակներում աշխարհի տարբեր ծայրերից շուրջ հարյուր պատվիրակներ էին միախմբվել Ռուսաստանից, Կանադայից, Հարավային Ամերիկայից, Եվրոպայից եւ Հայաստանից: Այն, ինչպես տեղեկացրեց համագումարին ներկա ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, Օսմանյան Թուրքիայից տեղահանված քաղաքացիների ժառանների շարժումն է, ովքեր ուզում են հետ վերադարձնել իրենց ունեցվածքը եւ վերականգնել իրենց իրավունքներն այդ տարածաշրջանում: Նախատեսվում է, որ մինչեւ հունվարի 21-ը պատվիրակները կներկայացնեն իրենց առաջարկները` ինչ ծրագրեր են իրականացնելու, ինչպես են լուծելու խնդիրները եւ այլն: ?Մենք պետք է հասնենք նրան, որ չտեղահանված ժողովրդին գոնե վերադարձնենք իր ունեցվածքը?,- ?Նոյյան Տապանի? հետ զրույցում նշեց Ա.Ախոյանը: Այս առիթով վաղը, դեկտեմբերի 14-ին, ժամը 13.00-ին պատգամավոր Արագած Ախոյանը եւ Վահան Մելիքյանը ?Հայելի? ակումբում հրավիրում են ասուլիս, որի ժամանակ կներկայացնեն ներկայիս իրավիճակը եւ նախատեսվող ծրագրերն առավել մանրամասն:
  -   Քաղաքական