Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջարկում է սահմանել նոր անուանակարգեր


Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջարկում է սահմանել նոր անուանակարգեր

  • 14-12-2011 15:03:46   | Հայաստան  |  Սպորտ
Վաղուց աւանդոյթ է` հարցումների միջոցով տարին ամփոփելիս, տարուայ լաւագոյն մարզիկների տասնեակը որոշելը, ԶԼՄ-ներում հրապարակելը, պարգեւատրելը: Սա, միանշանակ, ոգեւորում է հայ մարզիկներին, խթանում` յետագայում նոյնպէս յաջողութիւններ ունենալու ձգտմանը: Վերջին տարիներին նոյն կերպ որոշւում էն նաեւ լաւագոյն հաւաքականները, ինչը նոյնպէս գովելի եւ ընդունելի է: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջարկում է նոյն սկզբունքով սահմանել նոր` «Լաւագոյն մարզադպրոց», «Լաւագոյն մարզական ակումբ», «Լաւագոյն ֆեդերացիա» անուանակարգեր եւ որոշել տարուայ ընթացքում յաջողութիւններով աչքի ընկած կազմակերպութիւններին, ինչը բարոյապէս ու ֆինանսապէս կը խրախուսի վերջիններիս ու կը նպաստի հայրենական սպորտի զարգացմանն ու հանրահռչակմանը:
  -   Սպորտ