Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջարկում է սահմանել նոր անվանակարգեր


Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջարկում է սահմանել նոր անվանակարգեր

  • 14-12-2011 15:03:46   | Հայաստան  |  Սպորտ
Վաղուց ավանդույթ է՝ հարցումների միջոցով տարին ամփոփելիս, տարվա լավագույն մարզիկների տասնյակը որոշելը, ԶԼՄ-ներում հրապարակելը, պարգեւատրելը: Սա, միանշանակ, ոգեւորում է հայ մարզիկներին, խթանում՝ հետագայում նույնպես հաջողություններ ունենալու ձգտմանը: Վերջին տարիներին նույն կերպ որոշվում են նաեւ լավագույն հավաքականները, ինչը նույնպես գովելի եւ ընդունելի է: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջարկում է նույն սկզբունքով սահմանել նոր՝ «Լավագույն մարզադպրոց», «Լավագույն մարզական ակումբ», «Լավագույն ֆեդերացիա» անվանակարգեր եւ որոշել տարվա ընթացքում հաջողություններով աչքի ընկած կազմակերպություններին, ինչը բարոյապես ու ֆինանսապես կխրախուսի վերջիններիս ու կնպաստի հայրենական սպորտի զարգացմանն ու հանրահռչակմանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play