Ոստիկանները Քաջարանի գիւղապետ Ռաֆիկ Աթայեանին տարել էն ոստիկանութիւն


Ոստիկանները Քաջարանի գիւղապետ Ռաֆիկ Աթայեանին տարել էն ոստիկանութիւն

  • 14-12-2011 19:42:28   |   |  Հասարակութիւն
Դեկտեմբերի 14-ին «Էկոլուր» տեղեկատուական ՀԿ-ն ահազանգ է ստացել առ այն, որ ժամը 14:30-15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են Սիւնիքի մարզի Քաջարանի գիւղապետ Ռաֆիկ Աթայեանի տուն եւ նրան հրաւիրել Քաջարանի ոստիկանապետի մօտ: Գիւղապետի մի քանի ժամ բացակայութիւնից յետոյ գիւղացիները պարզել էն, որ Աթայեանին տարել էն Կապանի ոստիկանութիւն: Ժամը 17:30-ի դրութեամբ, քաջարան գիւղի բնակիչներ գտնւում էն Կապանի ոստիկանութեան շէնքի մօտ, ըստ «Էկոլուր»-ի, նրանք մտավախութիւն ունէն, որ սա ճնշման մի ձեւ է, որպէսզի ստիպեն գիւղապետին ստորագրել համաձայանագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին կտրուէն ՀՀ կառավարութեան 627-ն որոշմամբ հանրային գերակայ շահ ճանաչուած գիւղի հողերը: Արդէն մի քանի ամիս է, Քաջարան գիւղը պահանջում է չեղեալ համարել ՀՀ կառավարութեան 627-ն որոշումը եւ հրաժարւում է ստորագրել հողերի յանձնման փաստաթուղթը` յայտարարելով, որ դա ամբողջ գիւղի ստիպողաբար տարհանում է նշանակում:
  -   Հասարակութիւն