Ոստիկանները Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին տարել են ոստիկանություն


Ոստիկանները Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին տարել են ոստիկանություն

  • 14-12-2011 19:42:28   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն
Դեկտեմբերի 14-ին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ահազանգ է ստացել առ այն, որ ժամը 14:30-15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի տուն եւ նրան հրավիրել Քաջարանի ոստիկանապետի մոտ: Գյուղապետի մի քանի ժամ բացակայությունից հետո գյուղացիները պարզել են, որ Աթայանին տարել են Կապանի ոստիկանություն: Ժամը 17:30-ի դրությամբ, Քաջարան գյուղի բնակիչներ գտնվում են Կապանի ոստիկանության շենքի մոտ, ըստ «ԷկոԼուր»-ի, նրանք մտավախություն ունեն, որ սա ճնշման մի ձեւ է, որպեսզի ստիպեն գյուղապետին ստորագրել համաձայանագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը: Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը եւ հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում է նշանակում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play