Մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի յատկացման վերջին աճուրդը կը կայանայ դեկտեմբերի 26-ին


Մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի յատկացման վերջին աճուրդը կը կայանայ դեկտեմբերի 26-ին

  • 14-12-2011 20:21:58   | Հայաստան  |  Հասարակութիւն
Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունուել է «Ճանապարհային երթեւեկութեան անվտանգութեան ապահովման մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասինէ ՀՀ օրէնքը, ըստ որի մեծ պահանջարկ ունեցող հաշուառման համարանիշերը յատկացուելու էն ոչ թէ աճուրդային կարգով, այլ համապատասխան հաստատագրուած գումարի վճարմամբ: Ըստ ՀՀ ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապերի եւ լրատուութեան վարչութեան հաղորդագրութեան, տրանսպորտային միջոցների հաշուառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի յատկացման վերջին աճուրդը կայանալու է 2011թ. դեկտեմբերի 26-ին: Ճանապարհային ոստիկանութիւնը խնդրում է աճուրդում դրուող լոտերի ցանկում հաշուառման համարանիշեր ներառելու վերաբերեալ դիմումներ չներկայացնել: Իսկ նշուած համարանիշերը հաստատագրուած գումարի վճարմամբ տրամադրելու գործընթացի մանրամասների մասին լրացուցիչ կը տեղեկացուի համապատասխան ենթաօրէնսդրական ակտերում փոփոխութիւններ կատարելուց եւ կարգը յստակեցնելուց յետոյ:
  -   Հասարակութիւն