Մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման վերջին աճուրդը կկայանա դեկտեմբերի 26-ին


Մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման վերջին աճուրդը կկայանա դեկտեմբերի 26-ին

  • 14-12-2011 20:21:58   | Հայաստան  |  Հասարակություն
Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, ըստ որի մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերը հատկացվելու են ոչ թե աճուրդային կարգով, այլ համապատասխան հաստատագրված գումարի վճարմամբ: Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հաղորդագրության, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման վերջին աճուրդը կայանալու է 2011թ. դեկտեմբերի 26-ին: Ճանապարհային ոստիկանությունը խնդրում է աճուրդում դրվող լոտերի ցանկում հաշվառման համարանիշեր ներառելու վերաբերյալ դիմումներ չներկայացնել: Իսկ նշված համարանիշերը հաստատագրված գումարի վճարմամբ տրամադրելու գործընթացի մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացվի համապատասխան ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելուց եւ կարգը հստակեցնելուց հետո:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play