Մահակներով զինված ոստիկանական ուժեր Օպերայի մոտ. Ազատության հրապարակի մուտքերին արգելապատնեշներ են


Մահակներով զինված ոստիկանական ուժեր Օպերայի մոտ. Ազատության հրապարակի մուտքերին արգելապատնեշներ են

  • 15-05-2024 15:48:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված։ Դեպի Օպերայի շենք տանող փողոցները բավականին մեծ հեռավորության վրա փակ են։
 
«Ազատության» տեսախցիկը ֆիքսել է, որ ոստիկաններին մահակներ են բաժանում։ Նրանք նշեցին, որ հանդերձավորվում են։
 
Ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ ժամը 15։00-ից 20։00-ն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը՝ կայանալիք միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։
 
Մասնավորապես, ըստ հաղորդման, փակ կլինեն Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկը։
 
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սա «գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչ» է համարում:
 
Նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ այսօր բողոքի ակցիա են նախատեսում Ազատության հրապարակում։
 
Սրբազանն ասել էր, որ այսօր այստեղ նախատեսվում ՝ ՎԶԵԲ միջոցառումը, որին ներկա է լինելու նաև վարչապետ Փաշինյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play