Քննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը


Քննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

  • 15-05-2024 16:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերին: 
 
Վարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այն էլ ավելի կզարգանա ու կընդգրկի այլ նոր ոլորտներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում և վերջին շրջանում այդ ուղղությամբ իրականացվում են հետևողական քայլեր: 
 
Բերտրան Վալկենաերը նշել է, որ գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները՝ նպաստելով Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացմանը: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՖԳ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն