Կատարելագործւում էն ճանապարհային երթեւեկութեան կանոնները


Կատարելագործւում էն ճանապարհային երթեւեկութեան կանոնները

  • 15-12-2011 17:09:59   | Հայաստան  |  Հասարակութիւն

Դեկտեմբերի 15-ի նիստում Հայաստանի կառավարութիւնը հաւանութիւն է տուել ՀՀ քրէական օրէնսգրքում փոփոխութիւններ եւ լրացում կատարելու օրէնքի նախագծին, որի նպատակն է օրէնսգրքում արտացոլել «Ճանապարհային երթեւեկութեան անվտանգութեան ապահովման մասին» ՀՀ օրէնքի դրոյթները: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նիստում հաւանութեան է արժանացել «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանութեան մասին» ՀՀ օրէնքում լրացում կատարելու օրինագիծը, որտեղ որպէս իրաւական հիմք ամրագրւում է խնամակալութեան եւ հոգաբարձութեան մարմինների, առանց ծնողական խնամքի մնացած բնակարանի կարիք ունեցող անձանց բնակարանի տրամադրման համար իրականացուող հաշուառման գործընթացը: Կառավարութիւնը քննարկել է «Գաղտնազերծման (լիւստրացիայի) մասին» եւ եւս հինգ ՀՀ օրէնքներում լրացում կատարելու օրէնսդրական նախաձեռնութիւնը, որով հանդէս էն եկել Ազգային ժողովի մի խումբ պատգամաւորներ: Գործադիրը յանգել է եզրակացութեան, որ խնդիրն արդիական չէ, ներկայացուած օրէնքների նախագծերի ընդունման անհրաժեշտութիւն չկայ: Վերը նշուած օրէնքների նախագծերը եւ կառավարութեան եզրակացութիւնը սահմանուած կարգով կներկայացուէն ՀՀ Ազգային ժողով: Նիստում ՀՀ կառավարութիւնը համաձայնութիւն է տուել «Հայաստանի Հանրապետութեան եւ ռուսաստանի Դաշնութեան կառավարութիւնների միջեւ ՀՀտարածքում ՌԴ սահմանապահ զօրքերի տեղաբաշխման կէտերի եւ դրանց տեղաբաշխման եւ օգտագործման համար ՀՀ սեփականութիւնը հանդիսացող հողատարածքների, զօրանոցային եւ բնակելի աւանների յանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկութեանը: Գործադիրն այլ կատեգորիայ է փոխադրել Լոռու մարզի Ուրասարի, Արագածոտնի մարզի Բազմաղբիւրի, Արմավիրի մարզի Ծաղկալանջի, Կ'ոտայքի մարզի Նոր Գիւղի գիւղական համայնքների հողերի մի մասը` համապատասխանաբար ձկնաբուծական արհեստական լճակների եւ օժանդակ կառոյցների շինարարութեան, բնակելի կառուցապատման, քարի, գիւղատնտեսական մթերքների վերամշակման եւ պահածոյացման արտադրամասերի կառուցման համար: Նկատի ունենալով գալարափողահար Սուրէն Բաբայեանի երաժշտական արուեստի բնագաւառում դրսեւորած բացառիկ ունակութիւններն ու խոստումնալից ապագան` միջազգային տարբեր մրցոյթներում մրցանակային տեղեր նուաճելու հանգամանքը, կառավարութիւնը նրան պարտադիր զինուորական ծառայութեան զօրակոչից տարկէտում է տուել մինչեւ ուսումնառութեան աւարտը:
  -   Հասարակութիւն