Կատարելագործվում են ճանապարհային երթեւեկության կանոնները


Կատարելագործվում են ճանապարհային երթեւեկության կանոնները

  • 15-12-2011 17:09:59   | Հայաստան  |  Հասարակություն

Դեկտեմբերի 15-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է օրենսգրքում արտացոլել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթները։ Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, նիստում հավանության է արժանացել «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որտեղ որպես իրավական հիմք ամրագրվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինների, առանց ծնողական խնամքի մնացած բնակարանի կարիք ունեցող անձանց բնակարանի տրամադրման համար իրականացվող հաշվառման գործընթացը։ Կառավարությունը քննարկել է «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» եւ եւս հինգ ՀՀ օրենքներում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես են եկել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Գործադիրը հանգել է եզրակացության, որ խնդիրն արդիական չէ, ներկայացված օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտություն չկա։ Վերը նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։ Նիստում ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի տեղաբաշխման կետերի եւ դրանց տեղաբաշխման եւ օգտագործման համար ՀՀ սեփականությունը հանդիսացող հողատարածքների, զորանոցային եւ բնակելի ավանների հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Գործադիրն այլ կատեգորիա է փոխադրել Լոռու մարզի Ուրասարի, Արագածոտնի մարզի Բազմաղբյուրի, Արմավիրի մարզի Ծաղկալանջի, Կոտայքի մարզի Նոր Գյուղի գյուղական համայնքների հողերի մի մասը` համապատասխանաբար ձկնաբուծական արհեստական լճակների եւ օժանդակ կառույցների շինարարության, բնակելի կառուցապատման, քարի, գյուղատնտեսական մթերքների վերամշակման եւ պահածոյացման արտադրամասերի կառուցման համար։ Նկատի ունենալով գալարափողահար Սուրեն Բաբայանի երաժշտական արվեստի բնագավառում դրսեւորած բացառիկ ունակություններն ու խոստումնալից ապագան` միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային տեղեր նվաճելու հանգամանքը, կառավարությունը նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչեւ ուսումնառության ավարտը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play