Նուբարաշենում զանգուածային հիւանդացման պատճառ էն եղել իմելու ջրերի մէջ ներթափանցած կոյուղաջրերի վարակների յարուցիչները


Նուբարաշենում զանգուածային հիւանդացման պատճառ էն եղել իմելու ջրերի մէջ ներթափանցած կոյուղաջրերի վարակների յարուցիչները

  • 15-12-2011 18:11:01   | Հայաստան  |  Հասարակութիւն

2011թ. Յունիսի 3-ին Նուբարաշեն համայնքում արձանագրուած թունաւորման դէպքերի առթիւ յարուցուած քրէական գործի նախաքննութեամբ պարզուել էն զանգուածային թունաւորման պատճառները: ըստ ՀՀ գլխաւոր դատախազութեան մամուլի ծառայութեան հաղորդագրութեանշ նախաքննութեամբ պարզուել է, որ զանգուածային հիւանդացման հետեւանքով աղիքային հիւանդութիւններով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիւանդանոցում բուժօգնութիւն է ստացել 87 մարդ: Դատաբժշկական փորձաքննութիւնների եզրակացութիւնների համաձայն` բուժօգնութեան դիմած անձանցից մէկի առողջութեանը պատճառուել է ծանր, 58-ի առողջութեանը` միջին ծանրութեան, 22-ի առողջութեանը` թեթեւ վնաս: նուբարաշենի բնակիչների զանգուածային հիւանդացման պատճառ էն հանդիսացել մասնաւորապէս խմելու ջրի միջոցով կոյուղաջրերում պարունակուող վարակների յարուցիչների ներթափանցումը մարդկանց օրգանիզմ: քննութեան արդիւնքների մասին Երեւան քաղաքի դատախազը տեղեկացրել է Երեւանի քաղաքապետին` միջնորդելով յանձնարարել կատարել համապատասխան ուսումնասիրութիւն, որպէս ՀՀ կառավարութեան լիազօր ներկայացուցիչ` շահագրգիռ մարմինների հետ քննարկել ջրի հոսակորուստների եւ գաղտնի վթարների յայտնաբերման այլընտրանքային /լրացուցիչ/ եղանակների կիրառումն ապահովելու հարցը:
  -   Հասարակութիւն