Նուբարաշենում զանգվածային հիվանդացման պատճառ են եղել իմելու ջրերի մեջ ներթափանցած կոյուղաջրերի վարակների հարուցիչները


Նուբարաշենում զանգվածային հիվանդացման պատճառ են եղել իմելու ջրերի մեջ ներթափանցած կոյուղաջրերի վարակների հարուցիչները

  • 15-12-2011 18:11:01   | Հայաստան  |  Հասարակություն

2011թ. հունիսի 3-ին Նուբարաշեն համայնքում արձանագրված թունավորման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են զանգվածային թունավորման պատճառները: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրությանշ նախաքննությամբ պարզվել է, որ զանգվածային հիվանդացման հետեւանքով աղիքային հիվանդություններով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցում բուժօգնություն է ստացել 87 մարդ: Դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն` բուժօգնության դիմած անձանցից մեկի առողջությանը պատճառվել է ծանր, 58-ի առողջությանը` միջին ծանրության, 22-ի առողջությանը` թեթեւ վնաս: Նուբարաշենի բնակիչների զանգվածային հիվանդացման պատճառ են հանդիսացել մասնավորապես խմելու ջրի միջոցով կոյուղաջրերում պարունակվող վարակների հարուցիչների ներթափանցումը մարդկանց օրգանիզմ: Քննության արդյունքների մասին Երեւան քաղաքի դատախազը տեղեկացրել է Երեւանի քաղաքապետին` միջնորդելով հանձնարարել կատարել համապատասխան ուսումնասիրություն, որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ` շահագրգիռ մարմինների հետ քննարկել ջրի հոսակորուստների եւ գաղտնի վթարների հայտնաբերման այլընտրանքային /լրացուցիչ/ եղանակների կիրառումն ապահովելու հարցը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play