Հայաստանի զինուած ուժերի 97 զինծառայողներ ստացել էն ծառայողական բնակարաններ


Հայաստանի զինուած ուժերի 97 զինծառայողներ ստացել էն ծառայողական բնակարաններ

  • 16-12-2011 18:09:19   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հայաստանի պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը եւ զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Իւրի Խաչատուրովը դեկտեմբերի 16-ին Երեւանում մասնակցել էն ՀՀ զինուած ուժերի 97 զինծառայողների համար նախատեսուած բնակելի շէնքի բացման հանդիսաւոր արարողութեանը: Ըստ ՀՀ պաշտպանութեան նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, շնորհաւորելով բնակարանամուտը տօնող զինծառայողներին` Սեյրան Օհանեանը նշել է, որ զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովութեան հարցերը, այդ թւում` բնակարաններով ապահովումը, պաշտպանութեան նախարարութեան կարեւորագոյն խնդիրներից են եւ գտնւում էն պետութեան ուշադրութեան կենտրոնում: Նորակառոյց շէնքի բացումից յետոյ սպաներն իրենց բնակարաններում հիւրընկալել էն պաշտպանութեան նախարարին եւ բարձրաստիճան զինուորականներին: Ծանօթանալով բնակարանային պայմաններին ու կատարուած աշխատանքներին` Սեյրան Օհանեանը գոհունակութեամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսուած բնակարանները կառուցուած էն շինարարական արդի չափանիշներով եւ ապահովուած էն անհրաժեշտ յարմարութիւններով:
  -   Հասարակութիւն