Հայաստանի զինված ուժերի 97 զինծառայողներ ստացել են ծառայողական բնակարաններ


Հայաստանի զինված ուժերի 97 զինծառայողներ ստացել են ծառայողական բնակարաններ

  • 16-12-2011 18:09:19   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դեկտեմբերի 16-ին Երեւանում մասնակցել են ՀՀ զինված ուժերի 97 զինծառայողների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, շնորհավորելով բնակարանամուտը տոնող զինծառայողներին` Սեյրան Օհանյանը նշել է, որ զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը, այդ թվում` բնակարաններով ապահովումը, պաշտպանության նախարարության կարեւորագույն խնդիրներից են եւ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Նորակառույց շենքի բացումից հետո սպաներն իրենց բնակարաններում հյուրընկալել են պաշտպանության նախարարին եւ բարձրաստիճան զինվորականներին: Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով եւ ապահովված են անհրաժեշտ հարմարություններով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play