Արթուր Բաղդասարեանը Մոսկուայում կը մասնակցի ՀԱՊԿ Անվտանգութեան խորհուրդների քարտուղարների կոմիտէի նիստին


Արթուր Բաղդասարեանը Մոսկուայում կը մասնակցի ՀԱՊԿ Անվտանգութեան խորհուրդների քարտուղարների կոմիտէի նիստին

  • 17-12-2011 11:02:38   | Հայաստան  |  Քաղաքական

Դեկտեմբերի 19-ին Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանի գլխաւորած պատուիրակութիւնը երկօրեայ այցով կը մեկնի Ռուսաստանի Դաշնութիւն: Ինչպէս յայտնում էն ԱԱԽ-ից, պատուիրակութիւնը կը մասնակցի Մոսկուա քաղաքում անցկացուելիք Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան Անվտանգութեան խորհուրդների քարտուղարների կոմիտէի նիստին: Այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանը կը հանդիպի նաեւ ՌԴ Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ:
  -   Քաղաքական