Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին


Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին

  • 17-12-2011 11:02:38   | Հայաստան  |  Քաղաքական

Դեկտեմբերի 19-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես հայտնում են ԱԱԽ-ից, պատվիրակությունը կմասնակցի Մոսկվա քաղաքում անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին: Այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաեւ ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play