Նախագահ Սերժ Սարգսեանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով կը մեկնի Մոսկուա
17-12-2011 14:51:26 | Հայաստան | Քաղաքական
Նախագահ Սերժ Սարգսեանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով կը մեկնի Մոսկուա` մասնակցելու Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) Հաւաքական անվտանգութեան խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ 20-ամեակին նուիրուած` ԱՊՀ մասնակից պետութիւնների ղեկավարների խորհրդի նիստին, ինչպէս նաեւ ԵւրԱզէս-ի միջպետական խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակը: