Դատարանն արգելել է Կոմիտաս պողոտայ 5 հասցէում շինարարութեան իրականացումն ու ծառահատումնեհոյ
24-05-2011 14:51:53 | Հայաստան | Հասարակութիւն
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-զեյթունի վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան առաջին ատեանի դատաւոր Արթուր Մկրտչեանը վարոյթ է ընդունել Կոմիտասի 5, 3, 7/1 շէնքերի բնակիչների կոլեկտիւ հայցադիմումը ընդդէմ «Լիբեր» եւ «Ռեմ-գրուպ» Սպը-ների, ինչպէս նաեւ բաւարարել է հայցուորների միջնորդութիւնը եւ որպէս հայցի ապահովման միջոց արգելել է պատասխանող ընկերութիւնների Երեւան քաղաքի Կոմիտաս պողոտայ 5 հասցէում շինարարութեան իրականացումն ու ծառահատումները:
Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Քաղաքացիական ազգային նախաձեռնութեան լրատուական ծառայութիւնից, նախաձեռնութիւնը ուշադրութեան կենտրոնում է պահելու այդ գործը` շարունակելով աջակցել նշուած շէնքերի բնակիչներին մինչեւ այս հասցէում վերջնականապէս չկասեցուի բազմաբնակարան շէնքի կառուցումը եւ չվերականգնուեն բոլոր կտրուած ծառերը, ինչպէս նաեւ հետեւողականօրէն տեղեկացնելու է հասարակութեանը դրա ընթացքի մանրամասների մասին: