Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ուժային տարբերակը անընդունելի է


Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ուժային տարբերակը անընդունելի է

  • 16-03-2011 20:22:53   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 16-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկէին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ եւ Բեռնար Ֆասիէին /Ֆրանսիայ/: Հանդիպման ընթացքում քննարկուել էն ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանն առնչուող տարբեր հարցեր: Երկուստէք նշուել է, որ հակամարտութեան կարգաւորման ուժային տարբերակը անընդունելի է եւ յղի է անկանխատեսելի հետեւանքներով: Նախագահ Սահակեանը ողջունել է զինադադարի ռեժիմի խախտման դէպքերի բացայայտման մեխանիզմերի մշակման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պատրաստակամութիւնը` ընդգծելով, որ կիրառման դէպքում դրանք լուրջ դերակատարութիւն կարող էն ունենալ կայունութեան եւ խաղաղութեան պահպանման գործում: Բակոյ Սահակեանը մէկ անգամ եւս միջնորդների ուշադրութիւնը հրաւիրել է Բաքուի ապակառուցողական դիքորոշման վրայ եւ կոչ արել օգտագործել բոլոր հնարաւոր միջոցները այն փոխելու ուղղութեամբ: Նախագահ Սահակեանի խօսքով, եթէ դա տեղի չունենայ, ապա անհնարին կը լինի ակնկալել որեւէ դրական տեղաշարժ հակամարտութեան կարգաւորման գործում: Հանդիպմանը ներկայ էին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Գէորգի Պետրոսեանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտօնատար այլ անձինք:
  -   Քաղաքական