Իշխանութիւնները օրէնք էն ստեղծում նրանց համար, ովքեր իրենց փող էն բերում


Իշխանութիւնները օրէնք էն ստեղծում նրանց համար, ովքեր իրենց փող էն բերում

  • 14-03-2011 15:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
Իշխանութիւնները օրէնք էն ստեղծում նրանց համար, ովքեր իրենց փող էն բերում, բայց դրա հետ մէկտեղ ուշադրութիւն չէն դարձնում հսկայական վնասներին: Հարստութիւնը գնում է մասնաւոր գրպաններ, իսկ պետութեանը եւ ժողովրդին մնում էն միայն թունաւոր թափօնները եւ ոչնչացուած հողը: ,ընդերքի մասինէ նոր օրիանգիծը ,էկոլուրե-ին այսպէս մեկնաբանեց Հայաստանի կանաչների միութեան նախագահ Յակոբ Սանասարեանը: Օրինագիծը, որը Համաշխարհային բանկի ֆինանսական եւ տեխնիկական աջակցութեամբ մշակուել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեան կողմից, ներկայումս քննարկւում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովում: Հ.Սանասարեանի կարծիքով, ամենամեծ վտանգը նրանում է, որ նոր օրինագծում շարունակուել է հին օրէնսդրութեան անբարոյական պրակտիկան, ինչի արդիւնքում թափօնները եւ ոչ արդիւնագործական նշանակութեան ապարները լցակոյտերի տեսքով դուրս էն բերուած հարկային դաշտից: ,միեւնոյն ժամանակ, նոր օրինագծում քօղարկուած է թափօնների սահմանումը: Ճշգրիտ սահմանումների փոխարէն, ինչպէս օրինակ պոչամբարներ, մակաշերտի ապարներ, ոչ արդիւնագործական նշանակութեան հանքանիւթեր եւ այլն, մենք հանդիպում ենք ,հանքանիւթի արդիւնահանման եւ վերամշակման ընթացքում առաջացած ապարների կուտակումէէ: Եթէ օգտագործուէր առաջին սահմանումը, ապա ընկերութիւնները թափօնների համար կը վճարէին` համաձայն ,թափօնների մասինէ ՀՀ օրէնքի: Իսկ ապարների կուտակման համար ընկերութիւնները վճարելու կարիք չունէն, քանի որ ոչ մի օրէնքում նման պարտաւորութիւններ չկան: Արդիւնքում, Կանաչների միութեան նախագահի գնահատմամբ, մենք արդէն ունենք այդ ,կուտակումըէ պոչերի եւ ոչ արդիւնագործական նշանակութեան ապարների տեսքով, որոնք պարունակում էն ծանր եւ տոքսիկ տարրեր, եւ որոնք իրական վտանգ էն ստեղծել առողջութեան համար, վատթարացրել էն էկոլոգիական վիճակը Հայաստանի մարզերում: Անտառները, որոնք երկրի ռազմավարական ռեսուրսն էն, ընդհանրապէս դուրս էն բերուած այս օրինագծից, թէպէտ հանքարդիւնաբերութեան մեծ մասը կապուած է հէնց անտառային տարածքների հետ: ,օրինագծի 25-րդ յօդուածում թուարկւում է, թէ որտեղ չի կարելի ընդերքօգտագործմամբ զբաղուել: Եւ այդ ցուցակում անտառներ չկան: Ստացւում է, որ կարելի է պարզապէս փոխել անտառների կատեգորիան եւ թոյլատրել կտրել անտառները հանքարդիւնաբերութեան համար, ինչն այժմ արւում է ամէնուրեքէ,- ասաց Սանասարեանը: ,էկոլուրէի կողմից նշենք, որ հէնց այդպէս փոխուեցին եւ Թեղուտի անտառային տարածքների կատեգորիան` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի համար, եւ Զանգեզուրինը` Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի նոր պաշարների իւրացման համար: Ընդերքօգտագործումն արդէն իսկ բարձր կոռուպցիոն ռիսկերով ոլորտ է, մասնաւորապէս այն հարցում, թէ ով կարող է արտօնագիր ստանալ ընդերքօգտագործման համար: Նոր օրինագծում սահմանուած է, որ այդ իրաւունքը կարող է լինել փոխանցովի, նոյնիսկ փոխանցուել ժառանգական իրաւունքով: ,մեզ մեզ մօտ կ'առաջանան հանքարդիւնաբերական դինաստիաներ այն դէպքում, երբ օրէնքով ընդերքը բացարձակապէս պետութեան սեփականութիւնն եւ պատկանում է ժողովրդին: Այդպիսով, նոր օրէնսգիրքը հակասում է ինքն իրենէ,- ասաց Սանասարեանը: Նոր օրինագծի համաձայն` ընդերքօգտագործման ոլորտը դառնում է էլ աւելի ոչ թափանցիկ հասարակայնութեան համար: ,13-րդ յօդուածում նշուած է, որ ընդերքօգտագործման մասին տեղեկութիւնները կարող էն տարածուել կախուած միայն ընդերքն օգտագործողի մտադրութիւններից: Իսկ ընկերութեան կողմից չարտօնագրուած տեղեկատուութեան տարածման համար պատիժ է նախատեսւում: Նշանակում է` ողջ ոլորտը փակւում է: Ոլորտ, որտեղ թաքցւում էն թանկարժէք մետաղները, խախտւում էն աշխատողների իրաւունքները, բնակչութեան էկոլոգիական իրաւունքներըէ,- նշեց Կանաչների միութեան նախագահը: «Էկոլուր» 14.03.2011
  -   Հասարակութիւն