Հայ փրկարարները պատրաստ էն մեկնել Ճապոնիայ


Հայ փրկարարները պատրաստ էն մեկնել Ճապոնիայ

  • 14-03-2011 00:39:01   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած 9.0 մագնիտուդով երկրաշարժից եւ դրան յաջորդած աւերիչ ցունամիից անմիջապէս յետոյ, դէպքի վայրում փրկարարական գործողութիւնների մասնակցելու նպատակով, ՀՀ նախագահի յանձնարարութեամբ, լրիւ պատրաստականութեան է բերուած Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարութեան 25 հոգանոց փրկարար ջոկատը: Նրանցից 22-ը` միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձաւորմամբ, Ճապոնիայի կողմից հաստատման դէպքում, կմեկնէն աղէտի գօտի: Այս մասին տեղեկացնում է նախարարութեան «Արտակարգ ալիք» լրատուական կենտրոնը: Աղէտից յետոյ ՄԱԿ-ը յայտարարել էր «Աղէտների գնահատման եւ հակազդման (UNDAC) թիմի» հաւաք: Մեր տարածաշրջանում UNDAC-ի անդամ էն հանդիսանում ՀՀ ԱԻՆ երկու բարձրաստիճան սպանէր: ԱԻ նախարարի յանձնարարականով UNDAC անդամ հայ սպաները յայտնել էն աղէտեալ երկիր մեկնելու իրենց պատրաստակամութիւնը: ՄԱԿ-ի «Աղէտների գնահատման եւ հակազդման թիմը (UNDAC)» բաղկացած է աղէտների կառավարման մասնագէտներից: Աղէտեալ երկրի խնդրանքով, UNDAC թիմը ժամանում է երկիր, իրականացնում առաջնահերթ կարիքների արագ գնահատում եւ աջակցում տեղի իշխանութիւններին ու ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչին` համակարգելու միջազգային օգնութիւնը:
  -   Հասարակութիւն