Հայ փրկարարները պատրաստ են մեկնել Ճապոնիա


Հայ փրկարարները պատրաստ են մեկնել Ճապոնիա

  • 14-03-2011 00:39:01   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած 9.0 մագնիտուդով երկրաշարժից եւ դրան հաջորդած ավերիչ ցունամիից անմիջապես հետո, դեպքի վայրում փրկարարական գործողությունների մասնակցելու նպատակով, ՀՀ նախագահի հանձնարարությամբ, լրիվ պատրաստականության է բերված Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 25 հոգանոց փրկարար ջոկատը: Նրանցից 22-ը` միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձավորմամբ, Ճապոնիայի կողմից հաստատման դեպքում, կմեկնեն աղետի գոտի: Այս մասին տեղեկացնում է նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը: Աղետից հետո ՄԱԿ-ը հայտարարել էր «Աղետների գնահատման եւ հակազդման (UNDAC) թիմի» հավաք: Մեր տարածաշրջանում UNDAC-ի անդամ են հանդիսանում ՀՀ ԱԻՆ երկու բարձրաստիճան սպաներ: ԱԻ նախարարի հանձնարարականով UNDAC անդամ հայ սպաները հայտնել են աղետյալ երկիր մեկնելու իրենց պատրաստակամությունը: ՄԱԿ-ի «Աղետների գնահատման եւ հակազդման թիմը (UNDAC)» բաղկացած է աղետների կառավարման մասնագետներից: Աղետյալ երկրի խնդրանքով, UNDAC թիմը ժամանում է երկիր, իրականացնում առաջնահերթ կարիքների արագ գնահատում եւ աջակցում տեղի իշխանություններին ու ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչին` համակարգելու միջազգային օգնությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play