Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում


Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

  • 17-05-2024 14:21:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Երևանի պետական համալսարանի բակում լրագրողները հարց են հղել Վազգեն (Բագրատ) Գալստանյանին՝ վարչապետի թեկնածուի ընտրության հարցով վերջնական որևէ կոնսեսուս կա՞, թե՞ ոչ:
 
Վերջինս խուսափելի է հստակ պատասխանել՝ ասելով, որ այդ հարցերն իրեն չպետք է ուղղել, այլ կուսակցություններին, քաղաքական գործիչներին, իրավաբաններին ու սահմանդրագետներին։
 
Հարցին, թե առաջարկ չի՞ եղել, օրինակ, Ավետիք Չալաբյանի թեկնածության, վերջինս նշել է, որ ոչ։
 
Դիտարկմանը, թե մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում մեկ ժամ, ապա 20 րոպե էր տվել, որ Կառավարության ղեկավարը հեռանա, մինչդեռ դեռևս պայքարի ճանապարհային քարտեզ ներկայացված չէ, Գալստանյանն արձագանքել է. «Այո, շտապեցինք»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը