Պուտինն ասել է` ինչու է Շոյգուի փոխարեն հենց Բելոուսովին նշանակել պաշտպանության նախարար


Պուտինն ասել է` ինչու է Շոյգուի փոխարեն հենց Բելոուսովին նշանակել պաշտպանության նախարար

  • 17-05-2024 15:47:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Բելոուսովը պետք է պաշտպանության նախարարությունը բացի նորարարության համար:
 
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը երկրի լավագույն տնտեսագետներից մեկն է, նա ի վիճակի է համակարգել պաշտպանության նախարարության գործունեությունը բոլոր գերատեսչությունների հետ։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
«Նա պետք է պաշտպանության նախարարությունը բաց պահի գիտական կենտրոնների հետ, տնտեսական գործունեության մասնակիցների հետ՝ բառի լայն իմաստով` ռազմական տեխնիկայի արտադրության համար անհրաժեշ ռազմատեխնիկական արտադրատեսակների և բաղադրիչների արտադրողների հետ կառուցողական աշխատանքի համար։ Նա պետք է պաշտպանության նախարարությունը բացի նորարարության համար»,-ասել է Պուտինը Հարբինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
 
Միևնույն ժամանակ Պուտինն ասել է, որ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն նույնպես որոշակի քայլեր էր ձեռնարկել այդ ուղղությամբ:
 
Ռուսաստանի ղեկավարի կարծիքով՝ «կառավարության ղեկավարի նախկին առաջին տեղակալի համար, հաշվի առնելով նրա պաշտոնական պարտականությունները ոչ վաղ անցյալում, դա պարզապես ավելի հեշտ է անել»: Պուտինն ընդգծել է, որ հենց դրանք են եղել Բելոուսովին պաշտպանության նախարար նշանակելու դրդապատճառները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը