Հաջիևն ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը


Հաջիևն ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

  • 17-05-2024 15:05:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Բասի, պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմի, ինչպես նաև պետքարտուղարի ժողովրդավարության, աշխատանքի և մարդու իրավունքների հարցերով օգնական Ռոբերտ Ջիլքրիստի հետ։
 
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ոլորտում զարգացումները: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը