Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդուեդեւին


Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդուեդեւին

  • 25-01-2011 16:35:02   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 25 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նախագահ Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդուեդեւին` «Դոմոդեդովոյ» օդանաւակայանում տեղի ունեցած ահաբեկչութեան կապակցութեամբ: Հեռագրում, մասնաւորապէս, ասուած է. «Յարգելի Դմիտրի Անատոլիի, Խորապէս ցնցուած եւ վրդովուած եմ «Դոմոդեդովոյ» օդանաւակայանում մի քանի տասնեակ անմեղ մարդկանց կեանք խլած արիւնալի ահաբեկչութեան մասին տեղեկատուութիւնից: Անկեղծ ցաւակցութիւնս եմ յայտնում Ձեզ, զոհուածների ընտանիքներին, բոլոր ռուսաստանցիներին: Այդ սարսափելի յանցագործութեան զոհերի հարազատներին եւ մտերիմներին ցանկանում եմ հոգու տոկունութիւն եւ արիութիւն, իսկ վիրաւորներին` շուտափոյթ ապաքինում եւ վերականգնում: Վստահ եմ, որ ձեռնարկուած միջոցները թոյլ կը տան յայտնաբերել եւ պատժել մեղաւորներին, յետագայում կանխել նմանատիպ յանցագործութիւնները»:
  -   Քաղաքական