Ադրբեջանական հաքերները գրոհել էն ,ընդհատուած երգըէ ֆիլմի կայքը


Ադրբեջանական հաքերները գրոհել էն ,ընդհատուած երգըէ ֆիլմի կայքը

  • 20-01-2011 14:39:06   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայ-ադրբեջանական յարաբերութիւնների մասին պատմող առաջին գեղարուեստական ֆիլմի www.prervannaya-pesnya.ru կայք` գործարկուելու առաջին երկու օրերին այցելել է աւելի քան 25000 մարդ: Յունուարի 18-ի լոյս 19-ի գիշերը կայքը յարձակման է ենթարկուել ադրբեջանական հաքերների կողմից, ինչի արդիւնքում բոլոր այցելուները մեխանիկօրէն վերահասցէաւորուել էն ադրբեջանական հակահայկական բովանդակութեան կայքերի վրայ: Կարճ ժամանակ անց կայքը սպասարկող կազմակերպութեան ջանքերով դրա բնականոն աշխատանքը վերականգնուել է: Ֆիլմի ստեղծողները դիտարկում էն ադրբեջանական հաքերների նման քայլը որպէս հայերի ուժերով նկարահանուող ֆիլմի հանդէպ այնհանդուրժողականութեան եւս մէկ դրսեւորում: Յիշեցնենք, որ ,ընդհատուած երգըէ կինոնկարի ստեղծման գաղափարը Մոսկուայում բնակուող մի խումբ հայ երիտասարդներինն է: Ֆիլմի նպատակն է անաչառ մօտեցմամբ ներկայացնել դարերի ընթացքում ստեղծուած այն իրականութիւնը, որն այսօր խոչընդոտում է երկու ժողովուրդների համակեցութեանը: Ֆիլմի հեղինակները չէն պաշտպանում հերոսներից որեւէ մէկի դիրքորոշումը, այլ ընթացող բանավէճի միջոցով փորձում էն գտնել երկուստէք ընդունելի ելքը` ստեղծուած իրավիճակից: Կինոնկարի պրեմիերան կը կայանայ Մոսկուայում մայիսի վերջին, այնուհետեւ նպատակ կայ ֆիլմը ցուցադրել Ամն-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձաւոր Արեւելքի եւ որոշ Բալկանեան պետութիւնների մեծ էկրաններին: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկեանը, գլխաւոր պրոդիւսերը` Աշոտ Պողսեանը: Ֆիլմի ֆինանսաւորումն իրականացւում է ստեղծագործական խմբի անձնական միջոցներով, սակայն անհրաժեշտ էն լրացուցիչ միջոցներ որոշ մասայական տեսարանների նկարահանման, ինչպէս մաեւ տարբեր երկրներում պրեմիերաների ու ցուցադրումների հաւուր պատշաճի կազմակերպման համար: Նկարահանող խումբը պատրաստ է քննարկել նախագծին օժանդակութեան բոլոր այն առաջարկները, որոնք չէն ենթադրում սիւժէի փոփոխում:
  -   Մամլո հաղորդագրություն