Ադրբեջանական հաքերները գրոհել են ,Ընդհատված երգըե ֆիլմի կայքը


Ադրբեջանական հաքերները գրոհել են ,Ընդհատված երգըե ֆիլմի կայքը

  • 20-01-2011 14:39:06   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմի www.prervannaya-pesnya.ru կայք` գործարկվելու առաջին երկու օրերին այցելել է ավելի քան 25000 մարդ: Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը կայքը հարձակման է ենթարկվել ադրբեջանական հաքերների կողմից, ինչի արդյունքում բոլոր այցելուները մեխանիկորեն վերահասցեավորվել են ադրբեջանական հակահայկական բովանդակության կայքերի վրա: Կարճ ժամանակ անց կայքը սպասարկող կազմակերպության ջանքերով դրա բնականոն աշխատանքը վերականգնվել է: Ֆիլմի ստեղծողները դիտարկում են ադրբեջանական հաքերների նման քայլը որպես հայերի ուժերով նկարահանվող ֆիլմի հանդեպ այնհանդուրժողականության եւս մեկ դրսեւորում: Հիշեցնենք, որ ,Ընդհատված երգըե կինոնկարի ստեղծման գաղափարը Մոսկվայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներինն է: Ֆիլմի նպատակն է անաչառ մոտեցմամբ ներկայացնել դարերի ընթացքում ստեղծված այն իրականությունը, որն այսօր խոչընդոտում է երկու ժողովուրդների համակեցությանը: Ֆիլմի հեղինակները չեն պաշտպանում հերոսներից որեւէ մեկի դիրքորոշումը, այլ ընթացող բանավեճի միջոցով փորձում են գտնել երկուստեք ընդունելի ելքը` ստեղծված իրավիճակից: Կինոնկարի պրեմիերան կկայանա Մոսկվայում մայիսի վերջին, այնուհետեւ նպատակ կա ֆիլմը ցուցադրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի եւ որոշ Բալկանյան պետությունների մեծ էկրաններին: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, գլխավոր պրոդյուսերը` Աշոտ Պողսյանը: Ֆիլմի ֆինանսավորումն իրականացվում է ստեղծագործական խմբի անձնական միջոցներով, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ որոշ մասայական տեսարանների նկարահանման, ինչպես մաեւ տարբեր երկրներում պրեմիերաների ու ցուցադրումների հավուր պատշաճի կազմակերպման համար: Նկարահանող խումբը պատրաստ է քննարկել նախագծին օժանդակության բոլոր այն առաջարկները, որոնք չեն ենթադրում սյուժեի փոփոխում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play