Սերժ Սարգսեան. «Հայ-կիպրական համագործակցութեան ներկապնակը տարէցտարի հարստանում է նորանոր ձեռքբերումներով»<br />


Սերժ Սարգսեան. «Հայ-կիպրական համագործակցութեան ներկապնակը տարէցտարի հարստանում է նորանոր ձեռքբերումներով»

  • 17-01-2011 20:24:00   |   |  Քաղաքական
ՆԻԿՈՍԻԱ, 17 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պետական այցով Կիպրոսում գտնուող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը յունվարի 17-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ եւ Ներկայացուցիչների պալատում հանդէս եկել ելոյթով: Իր ելոյթում Ս.Սարգսեանը մասնաւորապէս ասել է. «Մեծարգոյ' Նախագահ Խրիստոֆիաս, Հարգարժա'ն պարոն Գարոյան, Յարգելի' պատգամաւորներ, Սիրելի' կիպրացիներ, Երախտապարտ եմ Կիպրոսի Հանրապետութեան Ներկայացուցիչների պալատում ինձ հիւրընկալելու համար: Իսկապէս մեծ ուրախութիւն եմ ապրում հայերի ու Հայաստանի համար եղբայրական ժողովրդի եւ աւանդական բարեկամ պետութեան խորհրդարանում ելոյթով հանդէս գալու պատուին արժանանալու համար: Ամէն անգամ մեր ժողովուրդների բարեկամութեան մասին խոսելիս ինձ համակում են ջերմ զգացումներ: Այս բարեկամութեան ակունքները վաղեմի են, հիմքերն էլ` ամուր: Կիպրոսը հայ ժողովրդի հոգուն եւ մտքին հարազատ վայր է: Այս չնաշխարհիկ կղզին այն իւրայատուկ երկրներից է, որտեղ հայը դեռ վաղ ժամանակներից իրեն օտար չի զգացել, այլ արարել է այդ երկրում եւ անհրաժեշտութեան դէպքում զենքը ձեռքին մաքառել այդ երկրի թշնամիների դէմ: Միջնադարում տասնեակ հազարներով հաշոււող կիպրահայ համայնքի գերակշիռ մեծամասնութիւնը օսմանեան նվաճումից յետոյ լքել է երկիրը: Սակայն ճակատագրի հեգնանքով ներկայիս կիպրահայ համայնքը, արդէն այլ աշխարհաքաղաքական պայմաններում, ձեւաւորուել է նոյն կայսրութեան կողմից հայերի նկատմամբ իրականացուած ցեղասպանութեան արդիւնքում: Այստեղ գլուխ եմ խոնարհում կիպրացի ժողովրդի առջեւ յաթաղանից փրկված հայ գաղթականներին ապաստան, նոր կեանքի հնարաւորութիւն եւ նոր հայրենիք տրամադրելու համար: Կիպրոսում հաստատուած իմ հայրենակիցները հնարաւորութիւն ունեն ապրելու եւ արարելու ազատ` առանց իրենց ազգային ինքնութիւնն ու ծագումը թաքցնելու: Լիովին ինտեգրուած լինելով կիպրական հասարակութեանը` հայերը մասնակցում են իրենց երկրորդ հայրենիքի բարգաւաճմանը: Հպարտ եմ, որ կիպրահայերը կառուցողական դերակատարութիւն եւ ներդրում ունեն Կիպրոսի հասարակական եւ քաղաքական կեանքում: Դրա ակնառու վկայութիւններից է նաեւ այն, որ այս նիստը, հուրախություն ինձ, տեղի է ունենում հայազգի Մարիոս Գարոյանի նախագահութեամբ: Տիկնա'յք եւ պարոնա'յք, Այսօր ես գտնւում եմ մի խորհրդարանում, որն աշխարհում առաջիններից, դեռեւս 1982 թուականին, ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանութիւնը` պահանջելով պատմական արդարութեան վերականգնում: Հայ ժողովուրդը երախտապարտ է կիպրացի եղբայր ժողովրդին, որը Հայոց ցեղասպանութեան տարելիցի օրերին միանում է մեզ` յարգելու անմեղ զոհերի յիշատակը: Ձեր երկրում գտնուող Հայոց ցեղասպանութեան հուշակոթողներից մէկն էլ Լառնակայում է կառուցուել նկիպրոսշհայաստանե բարեկամութեան խմբի եւ, մասնաւորապէս, իմ սիրելի բարեկամ` Նախագահ Խրիստոֆիասի աջակցութեամբ: Մեր ժողովուրդների բարեկամութիւնն իսկապէս անկեղծ է եւ ամուր: Այն դիմակայել է թէ' ժամանակների փորձությանը, թէ' պատմութեան վայրիվերումներին: Պատմութիւնը յաճախ դաժան փորձությունների է ենթարկել մեզ` սասանելով մեր պետականութիւնը եւ դահիճներին յանձնելով հազարամեայ մշակոյթ կրող մեր ժողովուրդներին: Մեր ազատասէր ժողովուրդները օտար լծից ազատուելու համար ընդհանուր թշնամու դէմ տեւական մաքառումների եւ անդառնալի կորուստների գնով վերականգնել են անկախ եւ խաղաղ ապրելու իրաւունքը: Սիրելի' բարեկամներ, Մեծ դժուարութիւնների բովով անցած մեր ժողովուրդներն այսօր էլ զերծ չեն խնդիրներից: Դժբախտաբար, թերեւս մարդկութեան ամենաքաղաքակիրթ այս դարաշրջանում դեռեւս կան ուժեր եւ պետական գործիչներ, որոնք չեն ձերբազատվել հնամաշ մտածելակերպից եւ նվաճողի հոգեբանութիւնից, որոնք առաջնորդւում են «ուժեղն է թելադրում» մօտեցմամբ: Այդ իսկ պատճառով մենք պարտաւոր ենք այսօր կրկնապատկել եւ բազմապատկել մեր ընդհանուր ջանքերը` մեր խնդիրներին արդարացի լուծում տալու եւ մեր ժողովուրդներին խաղաղութիւն ապահովելու նպատակով: Այս առումով կցանկանայի խօսել Հայաստանի եւ ամբողջ հայութեան համար կենսական մտահոգութեան խնդիրների` Լեռնային Ղարաբաղի եւ փակուղում գտնուող Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների, մասին: Կարեւոր եմ համարում այս խնդիրների շոշափումը, քանզի տեղեկատուական տեխնոլոգիաների ներկայ դարաշրջանում ապատեղեկատուութիւնը յաճախ շատ արագ ստուերում է ճշմարտութիւնը: Տոտալիտար ռեժիմի կողմից Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի հաշտուել իրեն պարտադրուած կարգավիճակի հետ: Նրա աչքի առաջ են եղել մէկ այլ բռնակցված տարածքի` Նախիջեւանի, հայերի ճակատագիրը, որոնք չդիմանալով Ադրբեջանի իշխանութիւնների բռնաճնշումներին, ստիպուած էին լքել այն հողը, որի վրայ ապրել էին հազարամեակներ: Ուստի պատահական չէր, որ խորհրդային շրջանի ողջ ընթացքում, եւ յատկապէս` ազատականացման գործընթացներին զուգընթաց Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը պարբերաբար բարձրացնում էր իր անկախութեան հարցը: Իսկ 1991թ. հաստատեց այն հանրաքուէի միջոցով, որը լիովին համապատասխանում էր Խորհրդային Միութեան գործող օրէնսդրութեանը: Ադրբեջանը փորձեց բացայայտ էթնիկական զտումների եւ զինուած ագրեսիայի միջոցով խեղդել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը: Չկարողանալով յաղթել իր իսկ կողմից սանձազերծած պատերազմում` Ադրբեջանը ստիպուած եղավ 1994 թուականին ստորագրել հրադադարի եռակողմ համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ: Ցավոք, տեւական խաղաղութիւն հաստատելու այդ բացառիկ հնարաւորութիւնը, որը կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանային ժողովուրդների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման համար, Ադրբեջանի կողմից մինչեւ այսօր օգտագործւում է նոր ռազմական ագրեսիա նախապատրաստելու նպատակով: Ակտիւ պետական հովանաւորչութեամբ Ադրբեջանում մոլեգնող Հայաստանի եւ հայերի դէմ ուղղուած թշնամական քարոզչությունը եւ պատմութեան ակնյայտ կեղծարարութիւնը, այդ երկրի սպառազինումն ու սպառազինութիւնների մրցավազքի հրահրումն ապացուցում են, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղութեան: Բանը հասնում է նրան, որ Ադրբեջանի իմ գործընկերը յայտարարում է, թէ իբր մեր երկրի մեծ մասը նուիրաբերուել է Հայաստանին Ադրբեջանի կողմից, իսկ մայրաքաղաք Երեւանը ադրբեջանական քաղաք է: Համոզուած եմ, որ պատմութեան խեղաթյուրման այսօրինակ զավեշտի հետ առնչուել է նաեւ Կիպրոսը: Ադրբեջանի հայատեաց եւ ագրեսիւ վարքագիծը հաստատում է մեր այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագայ չունի Ադրբեջանի կազմում: Աւելին, Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո'չ իրաւական, ո'չ քաղաքական եւ ո'չ էլ բարոյական հիմքեր: Ճիշտ է, մենք վճռական ենք խնդիրը լուծել բացառապէս խաղաղ եւ բանակցային ճանապարհով, բայց եթէ Ադրբեջանը դիմի արկածախնդրութեան, ապա մեր պատասխանը վճռական է լինելու: Ցավալին այն է, որ մեր առանց այն էլ խոցելի տարածաշրջանում որոշ երկրներ, գայթակղվելով էներգետիկ շահերով, վարում են կարճատես, օրուայ շահից բխող քաղաքականութիւն: Դա ամէնեւին չի նպաստում տարածաշրջանային կայունութեանը: Աւելին, պարզ տրամաբանությունը յուշում է, որ տարածաշրջանային կայունութեան խախտման դէպքում առաջին հերթին վնասուելու են հենց այդ նոյն տնտեսական շահերը: Յարգելի' գործընկերներ, Գտնուելով Կիպրոսի բարեկամական հողի վրայ, չեմ կարող շրջանցել նաեւ կիպրական հիմնախնդիրը: Այնպէս է ստացուել, որ Լեռնային Ղարաբաղի եւ Կիպրոսի հակամարտութիւնների կարգաւորման շուրջ մենք ապաւինում ենք միջազգային իրաւունքի տարբեր սկզբունքների, քանի որ տարբեր են նաեւ երկու հակամարտութիւնների բնոյթն ու հանգամանքները, պատմութիւնն ու հարակից փաստերը: Այս հակամարտութիւններից իւրաքանչիւրն ունի իր տրամաբանությունն ու կարգաւորման իր բանալին: Այո, շատերն են փորձում մեզ գցել միջազգային իրաւունքի նորմերի եւ սկզբունքների մակերեսային մեկնաբանութիւնների ծուղակը: Բայց իրաւունքի հիմքը արդարութիւնն է, եւ մենք պէտք է միասնական լինենք արդարութեան վերականգնման մեր սկզբունքային պայքարում: Հայերը երբեք չեն վարանել սատարել եղբայր կիպրացիներին, ինչու՞ չէ` նաեւ պայքարել Կիպրոսի տարածքային ամբողջականութեան համար: Մենք իսկապէս մտահոգուած ենք Կիպրոսի խնդրի կարգաւորմամբ, չէ՞ որ Կիպրոսի նման բաժանուած է նաեւ Կիպրոսի հայկական մշակոյթային ժառանգութիւնը: Կիպրոսի պես այն վերամիաւորման է կարոտ, ուշադրութեան եւ հոգատարության է կարոտ, քանի որ մեր եղբայրական երկրի տարածքը զավթողներն իրենց բացարձակապէս նեղութիւն չեն տալիս` հոգալու քրիստոնեական մշակոյթային ժառանգութեան մասին: Հայաստանը երբեք չի ընդունել եւ չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որեւէ փորձ: Մենք երբեք չենք համակերպուել եւ չենք էլ համակերպվելու մեր այս բարեկամ երկրի հիւսիսի գրաւման հետ: Մենք ձեզ հետ միասին յիշում ենք Ֆամագուստայի եւ Թուրքիայի գրաւած այլ տարածքների մասին: Յիշում ենք, քանի որ չյիշել` կնշանակի հաշտուել ստեղծուած իրավիճակի, այս երկրի հանդէպ գործադրուած բռնութեան հետ: Մենք իրերն անուանում ենք իրենց իսկական անուններով, որպէսզի հանցագործութիւնը չկոծկվի, իսկ Կիպրոսի խնդիրն էլ գտնի իր արդարացի եւ իրաւական լուծումը: Հայերն ու կիպրացիները ոչ միայն բարեկամներ եւ եղբայրներ են, այլեւ բնական դաշնակիցներ, եւ մենք հաւատարիմ ենք այդ դաշինքին: Հավատացնում եմ, որ դժուվար է երկրագնդի վրայ գտնել գէթ մէկ հայ, որն ամենայն անկեղծութեամբ չուրախանա Կիպրոսի հաղթանակներով եւ յաջողութիւններով, բարեկեցութեամբ, կայունութեամբ, առաջընթացով եւ խաղաղութեամբ: Յարգելի' գործընկերներ, Մեր տարածաշրջանում տեւական խաղաղութեան ու կայունութեան հաստատումը Հայաստանի գլխաւոր նպատակներից է: Սակայն, այդ ճանապարհին մեր հետեւողական փորձերը յայտնւում են փակուղում: Կասկած չունեմ, Կիպրոսում ուշադրութեամբ հետեւել եք Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին: Թուրքիայի հետ յարաբերութիւնները նոյնիսկ փոքր քայլերով հարթելու մեր անկեղծ առաջարկով սկսուած գործընթացն արագ խափանուեց: Իր հակասական կեցուածքով, իրարամերժ յայտարարութիւններով եւ գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն: Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից եւ ոչ միայն չվավերացրեց ստորագրուած արձանագրութիւնները, այլեւ վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին: Նախապայմանների պատին դէմ առան մեր եւ գործընթացում ակտիւօրէն ներգրաւուած մեր գործընկերների ջանքերը: Եթէ տուրք պէտք է տայինք նախապայմաններին, ապա մենք առաւել քան բարոյական եւ իրաւական հիմքեր ունէինք նախապայմաններ առաջ քաշելու: Բայց մենք ուժ գտանք յաղթահարելու հոգեբանական բոլոր արգելքներն ու առաջ շարժուել: Այո', մենք շատ խնդիրներ ունենք Թուրքիայի հետ, առաջին հերթին` Հայոց ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ: Սակայն նախապայմանների առաջադրման փոխարէն մենք գերադասեցիք խնդիրների կարգաւորման քաղաքակիրթ մօտեցումը` երկխօսութիւն կայացնելու միջոցով: Յարգելի' գործընկերներ, Մենք պէտք է բաց աչքերով նայենք իրականութեանը: Այսօր Թուրքիան հաւակնում է տարածաշրջանային առաջնորդութեան, հաւակնում է վարել այսպէս կոչուած «նոր օսմանականության» քաղաքականութիւն: Բայց տարածաշրջանային առաջնորդութիւնը ենթադրում է պատասխանատու մօտեցում, պատասխանատու մտածելակերպ եւ ոչ թելադրելու կամ պարտադրելու գործելաոճ: Ի՞նչ է Օսմանեան կայսրութիւնը բերել իր լծի տակ գտնուող ժողովուրդներին կոտորածներից, բռնակալությունից, կեղեքումներից բացի: Ո՞վ է հասցրել կարոտել օսմանականությանը, որ որոշ մարդիկ փորձում են ծնել «նոր օսմանականություն»: Եվ ինչպե՞ս է ընկալվում «հարեւանների հետ զրո պրոբլեմ» ուղեգիծը: Որպէսզի բոլոր հարեւանները հլու կատարեն Թուրքիայի յորդորները եւ բաւարարեն նախապայմաննե՞րը: Գուցէ կան հարեւաններ, որոնց համար դա նոյնիսկ շահաւետ է, բայց վստահօրէն մենք դրանց թուին չենք պատկանում: Մի երկիր, որը Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր պատրուակներով փակել է մեր սահմանը եւ փորձում է շանտաժի ենթարկել իմ ժողովրդին, չի' կարող հաւակնել տարածաշրջանային առաջնորդութեան: Մենք մեզ համարում ենք եւրոպական արժէքների կրող եւ եւրոպական ընտանիքի մաս: Այսօր Հայաստանը իրականացնում է լայնամասշտաբ բարեփոխումներ եւրոպական կառոյցների սերտ աջակցութեամբ: Մենք առաջինն ենք ցանկանում ունենալ ժողովրդավար եւ եւրոպական արժէքներին դաւանող հարեւաններ, հարեւաններ, որոնք խնդիրները լուծում են երկխոսությամբ եւ բանակցութիւններով եւ ոչ թէ սպառնալիքներով: Յուսով ենք, որ Թուրքիան կհասկանա եւ կգնահատի նոյն այդ արժէքների կարեւորութիւնն իր իսկ կայուն զարգացման եւ բարեկեցութեան համար: Յարգելի' բարեկամներ, Մեր բարեկամութիւնը խարսխուած է ոչ միայն խորը պատմական, մշակոյթային եւ սոցիալական կապերի, այլեւ փոխվստահության, փոխադարձ յարգանքի ու համակրանքի, ընդհանուր արժեհամակարգի վրայ: Այսօր իմ ներկայութիւնն այս դահլիճում, ինչպէս նաեւ վերջին տարիներին մեր երկրների բարձրաստիճան պաշտօնեաների գործուն փոխայցելությունները վկայում են մեր յարաբերութիւնների խորության եւ դրանք աւելի խորացնելու նպատակադրվածության մասին: Վերջին երկու տասնամեակներում հայ-կիպրական յարաբերութիւնները լուրջ առաջընթաց են ապրել: Այսօր մեր երկրների միջեւ առկայ է ոչ միայն ակտիւ քաղաքական երկխօսութիւն, այլեւ աշխոյժ համագործակցութիւն գրեթէ բոլոր ոլորտներում` քաղաքական, միջխորհրդարանական, ռազմական, մշակոյթային, կրթական եւ այլն: Աւելի էական առաջընթաց կուզենայինք տեսնել նաեւ տնտեսութեան բնագաւառում, ինչի ուղղութեամբ համատեղ ջանքեր ենք գործադրում: Կարծում եմ, առաջիկայ տարիներին այս բնագաւառում նույնպես լուրջ առաջընթաց կարձանագրենք: Գտնուելով Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում` չեմ կարող նաեւ շրջանցել միջխորհրդարանական ակտիւ համագործակցութեան կարեւորութիւնը հայ-կիպրական յարաբերութիւններում: Ուրախ եմ, որ նկատւում է շոշափելի առաջընթաց միջխորհրդարանական համագործակցութեան ոլորտում: Ցանկանում եմ ընդգծել նաեւ խորհրդարանական դիւանագիտութեան դերը եւ միջխորհրդարանական կառոյցներում կենսական խնդիրների շուրջ միմեանց սատարելու անհրաժեշտութիւնը: Յարգելի' գործընկերներ, Կարելի է վստահաբար ասել, որ հայ-կիպրական համագործակցութեան ներկապնակը տարէցտարի հարստանում է նորանոր ձեռքբերումներով: Բնական դաշնակիցներ լինելով հանդերձ` մենք շահագրգռուած ենք միմեանց թէ' քաղաքական եւ դիւանագիտական, թէ' տնտեսական եւ սոցիալական հզորացմամբ: Մեր ժողովուրդներին եւ երկրներին կապում է ոչ միայն պատմութիւնը եւ մշակոյթը, այլեւ ապագան: Համոզուած եմ, որ սերտ համագործակցութեամբ եւ ընդհանուր ջանքերով միայն կարող ենք ապահովել մեր պետութիւնների կայուն ինքնիշխանութիւնը եւ մեր ժողովուրդների բարեկեցիկ ապագան: Վստահ եմ` մենք դեռ միասին հազարամեակների պատմութիւն ենք կերտելու»:
  -   Քաղաքական