Ռուբէն Մաթեւոսեան. Կեանքում իմ առաջին սէրը եղել է երգը


Ռուբէն Մաթեւոսեան. Կեանքում իմ առաջին սէրը եղել է երգը

  • 07-02-2012 21:00:54   | Հայաստան  |  Մշակոյթ
Հայաստանի ժողովրդական արտիստ, Հանրային ռադիօյի Արամ Մերանգուլեանի անուան ժողգործիքների անսամբլի գեղարուեստական ղեկավար Ռուբէն Մաթեւոսեանը 70 տարեկան է: Իսկ բեմում հայ ժողովրդի կողմից սիրուած արտիստը ելոյթ է ունենում արդէն 50 տարի: Այս երկու յոբելեաններին է նուիրուած հայաստանի մշակոյթի նախարարութեան նախաձեռնութեամբ Արամ Խաչատրեան համերգասրահում փետրուարի 7-ին կազմակերպուած տօնական համերգը, որին ներկայ է գտնուելու նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: Համերգին կը մասանկցեն երաժշիտական կոլեկտիւներ, երգիչներ, կլինէն նոր կատարումներ: Հայաստանի հանրային ռադիօյին տուած հարցազրոյցում Ռուբէն Մաթեւոսեանը նշել է. «էս ինձ 70 տարեկան չեմ պատկերացնում: Այդքան ապրել եմ, բայց հազար ու մի այդքան կեանք եմ ապրել իւրաքանչիւր երգ կատարելիս: 50 տարիների ընթացքում 900 երգ եմ կատարել ու կեանքում իմ առաջին սէրը եղել է երգըէ:
  -   Մշակոյթ