Ռուբեն Մաթեւոսյան. Կյանքում իմ առաջին սերը եղել է երգը


Ռուբեն Մաթեւոսյան. Կյանքում իմ առաջին սերը եղել է երգը

  • 07-02-2012 21:00:54   | Հայաստան  |  Մշակույթ
Հայաստանի ժողովրդական արտիստ, Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Մաթեւոսյանը 70 տարեկան է։ Իսկ բեմում հայ ժողովրդի կողմից սիրված արտիստը ելույթ է ունենում արդեն 50 տարի։ Այս երկու հոբելյաններին է նվիրված Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում փետրվարի 7-ին կազմակերպված տոնական համերգը, որին ներկա է գտնվելու նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Համերգին կմասանկցեն երաժշիտական կոլեկտիվներ, երգիչներ, կլինեն նոր կատարումներ։ Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում Ռուբեն Մաթեւոսյանը նշել է. «Ես ինձ 70 տարեկան չեմ պատկերացնում։ Այդքան ապրել եմ, բայց հազար ու մի այդքան կյանք եմ ապրել յուրաքանչյուր երգ կատարելիս։ 50 տարիների ընթացքում 900 երգ եմ կատարել ու կյանքում իմ առաջին սերը եղել է երգը»։
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play