Ինչպէս տեղեկացնում է Sky Sports-ը, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA) նախազգուշացրել է Լոնդոնի «Չելսիի» գլխաւոր մարզիչ Կառլոյ Անչելոտիին: Նախազգուշացման պատճառ է հանդիսացել Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնութեան 36-րդ տուրի «Մանչեսթեր Իւնայթեդ» - «Չելսի» հանդիպման նախաղային ասուլիսը, որտեղ իտալացի մասնագէտն իր բացասական կարծիքն է արտայայտել խաղի մրցավար Հովարդ Վեբի մասին եւ մասսայականօրէն քննարկել է նրա աշխատանքը: Ըստ FA-ի կանոնադրութեան, մարզիչներն իրաւունք չունեն քննադատելու մրցավարերին խաղից առաջ:
Յաւելենք, որ եւս մէկ նման նախազգուշացման դէպքում Անչելոտիին կը սպասուի որակազրկում մի քանի խաղով: