ՀՀ եւ ԼՂՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովների միջեւ ստորագրուել է փոխըմբռնման յուշագիր<br />


ՀՀ եւ ԼՂՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովների միջեւ ստորագրուել է փոխըմբռնման յուշագիր

  • 17-12-2010 15:08:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Կենտրոնական ընտրական յանձնաժողովի պատուիրակութեանը` յանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարեանի գլխաւորութեամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսեանը, քննարկուել են հայկական երկու պետութիւնների ընտրական յանձնաժողովների միջեւ կապերի խորացման եւ մասնագիտական վերապատրաստմանն առնչուող հարցեր: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, Բ.Սահակեանը ողջունել է ՀՀ եւ ԼՂՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովների միջեւ փոխըմբռնման յուշագրի ստորագրումը` այն կարեւորելով ոլորտում երկկողմ յարաբերութիւնների զարգացման տեսանկիւնից:
  -   Քաղաքական