ՀՀ վարչապետն ընդունել է «Արմմոնո» թատերական 10-րդ փառատօնի շրջանակում Երեւան ժամանած լիտուական պատուիրակութէանը


ՀՀ վարչապետն ընդունել է «Արմմոնո» թատերական 10-րդ փառատօնի շրջանակում Երեւան ժամանած լիտուական պատուիրակութէանը

  • 29-02-2012 16:48:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետը պարգեւատրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսին Վարչապետ Տիգրան Սարգսէանն ընդունել է «արմմոնոէ միջազգային թատերական 10-րդ ամենամէայ փառատօնի շրջանակում Երեւան ժամանած լիտուական պատուիրակութէան անդամներին` Լիտուայի Հանրապետութէան մշակոյթի փոխնախարար Դեւիդաս Ստանպոնկուսին, մշակոյթի նախարարութէան աշխատակազմի ղեկավար Նոմեդայ Զէնկենէին, հանրայայտ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռէագիմանտաս Ադոմայտիսին: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Հայաստանում Լիտուայի արտակարգ եւ լիազօր դեսպան Գեդրիուս Ապուոկասը: Ողջունելով հիւրերին` ՀՀ կառավարութէան ղեկավարը նշել է. «ռեգիմանտաս Ադոմայտիսը լեգենդար մարդ է Հայաստանում: Նրան բոլորը շատ լաւ են ճանաչում եւ յիշում: Առանձնայատուկ կապ կ'այ Ձեր եւ Հայաստանի միջեւ, եւ առաւել եւս եթէ դա վերաբերում է մշակոյթին, կինոարուեստին եւ թատրոնին, մեր ժողովրդի կողմից ենթագիտակցօրէն առաւել զգացմունքային է ընկալւում: Դուք գիտէք, որ շատ մշակութային նորմեր փոխանցւում են հէնց կինոյի միջոցով, եւ այդ տեսանկիւնից Դուք արուեստի այն դէմքերից էք, ում մեր ժողովուրդը իրենն է համարում: Շատ հաճելի է ընդունել Ձեզ Հայաստանումէ: ըստ ՀՀ Կառավարութէան տեղեկատուութէան եւ հասարակայնութէան հետ կապերի վարչութէան մամլոյ հաղորդագրութէան, կողմերը քննարկել են Հայաստանի եւ Լիտուայի միջեւ մշակութային համագործակցութէանն առնչուող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել ընթացիկ ծրագրերին: Վարչապետ Սարգսէանը կարեւորել է «հայաստանի Հանրապետութէան կառավարութէան եւ Լիտուայի Հանրապետութէան կառավարութէան միջեւ մշակոյթի ոլորտում համաձայնագրիէ ստորագրումը, ինչը նոր լիցք կը հաղորդի հայ-լիտուական մշակութային կապերի սերտացմանը: Զրուցակիցները մտքէր են փոխանակել երկու երկրներում ժողովրդավարական արժէքների հաստատման եւ քաղաքացիական հասարակութէան ձեւաւորման հարցերի շուրջ: Ծննդէան 75-ամէայ եօբելէանի առթիւ եւ համաշխարհային ու լիտուական կինոարուեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրած ակնառու աւանդի, անզուգական վարպետութէան համար Տիգրան Սարգսէանը Ռեգիմանտաս Ադոմայտիսին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետութէան վարչապետի իւշամեդալով: *** 2012 թ. փետրուարի 29-ից մարտի 5-ը Երեւանում անցկացուելու է մոնոներկայացումների «արմմոնոէ միջազգային թատերական 10-րդ ամենամէայ եօբելէանական փառատօնը, որի կազմակերպիչներն են ՀՀ մշակոյթի նախարարութիւնը, Հայաստանի թատերական գործիչների միութիւնը եւ «սայաթ-նովաէ ու «վահագնէ մրցանակաբաշխութիւնների կ'ենտրոնէ Հկ-ն: 10-րդ եօբելէանական փառատօնի հիմքում «լիտուականէ ծրագիրն է` նուիրուած Հայաստանի եւ Լիտուայի միջեւ դիւանագիտական եւ մշակութային կապերի հաստատման 20-ամէակին: Այդ կապակցութէամբ փառատօնի բացմանը ներկայ կը գտնուի լիտուական պատուիրակութիւնը: Փառատօնի շրջանակում փետրուարի 29-ին Կ. Ստանիսլաւսկու անուան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի կ'ունենայ հանրայայտ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսի ստեղծագործական երեկոն (դերասանը հանդէս կը գայ իր մոնոլոգներով, արտասանական վարպետութէամբ, կը ներկայացնի իր ստեղծագործական ուղին): Փառատօնին հիւրընկալուելու են նաեւ Գերմանիայից, Սերբիայից, Լեհաստանից եւ Ռուսաստանի Դաշնութիւնից մոնոներկայացումների փառատօնների տնօրէններ եւ թատերական գործիչներ:
  -   Մամլո հաղորդագրություն