Նորածնային մահացութեան յաղթահարման «Վիւասել-ՄՏՍ»-ի ծրագիրն ընդլայնուել է` ներառելով Հայաստանի մարզերը


Նորածնային մահացութեան յաղթահարման «Վիւասել-ՄՏՍ»-ի ծրագիրն ընդլայնուել է` ներառելով Հայաստանի մարզերը

  • 23-11-2010 14:41:40   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Վիւասել-ՄՏՍ» ընկերութեան գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը եւ BirthLink ՀԿ տնօրէն Քեթի Մելորը հայ նէոնատոլոգների ուղեկցութեամբ այցելել էն Գիւմրիի ծննդատուն եւ Աւստրիական մանկական հիւանդանոց: Արդէն երեք տարի «Վիւասել-ՄՏՍ»-ն աջակցում է BirthLink Հկ-ին` նորածինների մահացութեան ցուցանիշը Հայաստանում կրճատելու ուղղութեամբ: 2008-2009թթ. ընթացքում ընդհանուր առմամբ 144 մլն. դրամ արժողութեամբ սարքաւորումներ էն յատկացուել մայրաքաղաքի 11 հիւանդանոցների: Այսօր արդէն մասնագէտներն արձանագրում էն, որ ցանկալի արդիւնքներն ակնյայտ էն: Ծրագրի հերթական փուլը մանկական մահացութեան թուի կրճատում է երաշխաւորում Հայաստանի խոցելի մարզերում եւ սահմանամերձ այն բնակավայրերում, որոնք չունէն բժշկական անհրաժեշտ սարքաւորումներ, իսկ մայրաքաղաքի հիւանդանոցներից օգտուելն էլ ուղղակի անմատչելի է` հեռաւորութեան պատճառով: 2010 թուականին նէոնատալ խնամքի սարքաւորումներ էն տեղադրուել 7 բուժհաստատութիւնում: Դրանք համալրուել էն րեսպիրատոր թերապիայի եւ ուլտրաձայնային համակարգերով, հիւանդի աշխորոշման մոնիտորներով, ինտենսիւ թերապիայի սեղանով եւ վերակենդանացման սարքաւորումներով, պուլս-օքսիմետրօվ, տաքացնող ներքնակներով եւ ռադիանտ տաքացուցիչներով: 2010թ. իրականացուոց ծրագրի ընդհանուր արժէքը կազմում է 70 մլն. դրամ: Ընթացքում է եւ շարունակական բնոյթ է կրելու նաեւ մասնագիտական վերապատրաստումը Գիւմրիի ծննդատան եւ Աւստրիական մանկական հիւանդանոցի, Մարտունու, Սեւանի, Գորիսի, Կապանի եւ Բերդի ծննդատների բուժաշխատողների համար: Նէոնատոլոգ Հրանտ Կալենտերեանը վստահ է, որ նոր սարքաւորումների արդիւնաւէտութիւնը կարճ ժամանակում զգալու էն նաեւ մարզերի մասնագէտները: «Անկարեւոր հարցեր չկան: Առաջնային է, սակայն, այն խնդիրների լուծումը, որոնք կապուած էն կեանքի հետ: Նորածինը փխրուն էակ է: Նրա գոյութիւնը կեանքի առաջին փուլում մեծապէս կախուած է բժիշկների աջակցութիւնից, ում մեծ պատասխանատուութիւն է բաժին ընկնում: Եւ որքան լաւ լինէն այդ մասնագէտներին տրուած հնարաւորութիւնները, այնքան աւելի արդիւնաւէտ կարող է լինել մանկական մահացութեան դէմ նրանց մղած պայքարը: Այս սարքաւորումներն ապահովելու էն այդ հնարաւորութիւնը»,- նշեց Ռ.Յիրիկեանը: Ամէն տարի, կեանքի առաջին տարուայ ընթացքում աշխարհում մահանում է աւելի քան 4 միլիոն մանուկ: Դէպքերի 98 տոկոսն արձանագրւում է զարգացող երկրներում: Մահացու ելքերի 65 տոկոսը գրանցւում է կեանքի առաջին ամսուայ ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթուայ, իսկ կէսից աւելին` առաջին 24 ժամուայ ընթացքում: Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան վիճակագրական տուեալների համաձայն` Հայաստանում մանկական մահացութեան մակարդակը աւելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տուեալները, ինչպիսիք էն ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան:
  -   Հասարակութիւն