Շնորհաւօրէք Ձեր սիրելիների տօնը` Գաֆէսճէան արուեստի կենտրոնի հետ
05-03-2012 15:16:03 | Հայաստան | Մշակոյթ
Գաֆէսճէան արուեստի կենտրոնը շնորհաւորում է բոլոր կանանց մարտի 8-ի կապակցութեամբ եւ առաջարկում գեղեցկութեան տօնը նշել Գաֆէսճէան արուեստի կենտրոնում, որը մարտի 8-ին կը գործի ժամը 10:00-17:00-ն:
Բաց մի թողէք այդ բացառիկ հնարաւորութիւնը եւ այցելէք ԳԱԿի նորաբաց «Գարնանային մոտիվներ. Ընտրանի Ռուսական արուեստի թանգարանի հաւաքածուից» ցուցադրութիւնը ԱՆՎՃԱՐ` պարգեւելով Ձեզ եւ Ձեր մտերիմներին իրական գարնանային տրամադրութիւն:
Մի մոռացէք նաեւ, որ մարտի 7-ին եւ 8-ին Գակ-ի Թանգարանի խանութում կը գործի 10% զեղչ (ԳԱԿ անդամների համար` 20% զեղչ) գրեթէ ողջ տեսականու համար: