Շնորհավորեք Ձեր սիրելիների տոնը` Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ
05-03-2012 15:16:03 | Հայաստան | Մշակույթ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շնորհավորում է բոլոր կանանց մարտի 8-ի կապակցությամբ եւ առաջարկում գեղեցկության տոնը նշել Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, որը մարտի 8-ին կգործի ժամը 10:00-17:00-ն:
Բաց մի թողեք այդ բացառիկ հնարավորությունը եւ այցելեք ԳԱԿի նորաբաց «Գարնանային մոտիվներ. Ընտրանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուից» ցուցադրությունը ԱՆՎՃԱՐ` պարգեւելով Ձեզ եւ Ձեր մտերիմներին իրական գարնանային տրամադրություն:
Մի մոռացեք նաեւ, որ մարտի 7-ին եւ 8-ին ԳԱԿ-ի Թանգարանի խանութում կգործի 10% զեղչ (ԳԱԿ անդամների համար` 20% զեղչ) գրեթե ողջ տեսականու համար: