Սերժ Սարգսեան. «Կարելի է լինել բելգիացի եւ պահպանել, զարգացնել հայկական ինքնութիւնը>>


Սերժ Սարգսեան. «Կարելի է լինել բելգիացի եւ պահպանել, զարգացնել հայկական ինքնութիւնը>>

  • 06-03-2012 14:45:33   |   |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքային այցով Բելգիայի Թագաւորութիւնում գտնուող Նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 5-ի երեկոյեան հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ: Նախագահը կարեւորել է հայ համայնքի հետ հանդիպումները` ընդգծելով Հայաստանի Հանրապետութեան համար Սփիւռքի անփոխարինելի դերն ու նշանակութիւնը: «Շնորհակալ եմ, որ դուք ապացուցում էք, որ կարելի է լինել բելգիացի եւ պահպանել, զարգացնել հայկական ինքնութիւնը>>,-Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսեանը: Հանրապետութեան ղեկավարի խօսքով, իւրաքանչիւր երկրում հայկական համայնքը իւրօրինակ կամուրջ է տուեալ երկրի եւ հայրենիքի միջեւ, եւ իր ցանկութիւնն է, որ այդ կամուրջը լինի ամուր ու անսասան: «Անկեղծօրէն ցանկանում եմ, որ ձեր զաւակներն ու նրանց սերունդները պահպանեն հայկական ինքնութիւնը` իրենց նպաստը բերելով հայ-բելգիական բարեկամութեան ու համագործակցութեան ամրապնդմանը: Ասածս ճշմարիտ է իւրաքանչիւրիդ համար առանձին-առանձին եւ բոլորիս համար միասին: Մենք ուժեղ ենք մեր վառ անհատականութիւններով, բայց առաւել ուժեղ ենք մեր միասնութեամբ>>,-հանդիպման մասնակիցներին ասել է Սերժ Սարգսեանը: Նախագահն իր ներածական խօսքում, այնուհետ նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ հանգամանօրէն անդրադարձել է Բելգիայի, Եւրոպական միութեան եւ Հիւսիսատլանտեան դաշինքի հետ մեր երկրի յարաբերութիւններին ու զարգացման հեռանկարին, Հայաստան-սփիւռք յարաբերութիւններին, ինչպէս նաեւ Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականութեան օրակարգային հարցերին, տարածաշրջանի մարտահրաւէրներին, ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Հայաստան-թուրքիայ յարաբերութիւններին եւ մի շարք այլ հարցերի: Նախագահը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել Եմ-ի հետ յարաբերութիւններում, եւ այսօր բանակցում է մի կողմից Ասոցացման համաձայնագրի, իսկ միւս կողմից` Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի ու մուտքի արտօնագրերի տրամադրման գործընթացը դիւրացնելու շուրջ, ինչը զգալի խթան կը հանդիսանայ Հհ-եմ համագործակցութեան ընդլայնման ու յարաբերութիւնների զարգացման գործում: Բրիւսէլում այսօր քիչ առաջ աւարտուել է Նախագահ Սերժ Սարգսեանի հանդիպումը Նատօ-ի գլխաւոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ: Արդէն մեկնարկել է Հիւսիսատլանտեան խորհուրդ+Հայաստան նիստը: Օրուայ ընթացքում նախատեսուած են նաեւ հանդիպումներ Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ժոզէ Մանուէլ Բառոզուի, Եւրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ: Հանրապետութեան ղեկավարն այսօր ելոյթ կ'ունենայ նաեւ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: Այս մասին «ՆՏ>>-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Մամլո հաղորդագրություն