Մեկնարկեց «Աջակցութիւն ընտանիքներին» ծրագրի երկրորդ փուլը


Մեկնարկեց «Աջակցութիւն ընտանիքներին» ծրագրի երկրորդ փուլը

  • 07-03-2012 17:22:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ եւ ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան նախարար Արմէն Աշոտեանի աջակցութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնը ԵՀԽ Հայաստանեան միջեկեղեցական բարեգործական ?Կլոր սեղան? հիմնադրամի հետ համատեղ սկսեց իրականացնել ?Աջակցութիւն ընտանիքներին? ծրագրի երկրորդ փուլը: Ծրագրի նպատակն է ամրապնդել Եկեղեցի-դպրոց-ընտանիք կապը, նպաստել հոգեւոր, ազգային, բարոյական արժէքների պահպանմանը: Ծրագրի առաջին փուլն անցկացուել էր 2010-2011 ուսումնական տարուայ ընթացքում: Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանեան թեմերի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար ՀՀ տարբեր մարզերի շուրջ 100 դպրոցներում կազմակերպուել էին համայնքների հոգեւոր հովիւների հանդիպումներ ծնողների հետ: Պարբերական հանդիպումների ընթացքում հոգեւոր հայրերը վերլուծել են ընտանեկան տարաբնոյթ հիմնախնդիրներ Հայոց Եկեղեցու արժեհամակարգի համատեքստում, ինչպէս նաեւ քննարկել ընտանեկան բռնութիւններին վերաբերող խնդիրներ, պատասխանել ծնողներին յուզող հարցերին: Որպէս օժանդակ նիւթ` դպրոցներին եւ ծնողներին տրամադրուել էր ?Քրիստոնէական ժամանակակից ընտանիքն իբրեւ հասարակութեան հենք? Գրքոյկը: Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում մարտի 5-7-ը Ծաղկաձորում անցկացուեց ծրագրին մասնակից եկեղեցականների համաժողով ?Բռնութիւնների հոգեբանական ասպեկտները? թեմայով, որին ներկայ էին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանեան թեմերի երեսունհինգ քահանայ հայրեր: Համաժողովին իրենց մասնակցութիւնն ու օրհնութիւնները բերեցին Կ'ոտայքի եւ Գեղարքունեաց թեմերի առաջնորդներ Տ. Առաքէլ եպիսկոպոս Քարամեանը եւ Տ. Մարկոս եպիսկոպոս Յովհաննիսեանը, մասնակիցներին ողջունեցին նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Տ. Վարդան աբեղայ Նաւասարդեանը եւ ԵՀԽ Հայաստանեան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնդրամի Գործադիր տնօրէն Կարէն Նազարեանը: Համաժողովին բանախօսութիւններով հանդէս եկաւ Ռուսաստանի Դաշնութեան բռնութեան զոհերի պաշտպանութեան ազգային հիմնադրամի աւագ խորհրդական Սերգեյ Բորզովը, ով վերլուծեց ընտանեկան հիմնախնդիրների հոգեբանական հիմքերը եւ ընդգծեց համայնքի հոգեւոր հովուի դերակատարութեան կարեւորութիւնը ընտանեկան, միջանձնային եւ երեխաների դաստիարակութեան վերաբերուող տարաբնոյթ խնդիրների լուծման ընթացքում: ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոն
  -   Մամլո հաղորդագրություն