Մեկնարկեց «Աջակցություն ընտանիքներին» ծրագրի երկրորդ փուլը


Մեկնարկեց «Աջակցություն ընտանիքներին» ծրագրի երկրորդ փուլը

  • 07-03-2012 17:22:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳարեԳին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀՀ Կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեԳործական ?Կլոր սեղան? հիմնադրամի հետ համատեղ սկսեց իրականացնել ?Աջակցություն ընտանիքներին? ծրաԳրի երկրորդ փուլը: ԾրաԳրի նպատակն է ամրապնդել Եկեղեցի-դպրոց-ընտանիք կապը, նպաստել հոԳեւոր, ազԳային, բարոյական արժեքների պահպանմանը: ԾրաԳրի առաջին փուլն անցկացվել էր 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաԳործակցաբար ՀՀ տարբեր մարզերի շուրջ 100 դպրոցներում կազմակերպվել էին համայնքների հոԳեւոր հովիվների հանդիպումներ ծնողների հետ: Պարբերական հանդիպումների ընթացքում հոԳեւոր հայրերը վերլուծել են ընտանեկան տարաբնույթ հիմնախնդիրներ Հայոց Եկեղեցու արժեհամակարԳի համատեքստում, ինչպես նաեւ քննարկել ընտանեկան բռնություններին վերաբերող խնդիրներ, պատասխանել ծնողներին հուզող հարցերին: Որպես օժանդակ նյութ` դպրոցներին եւ ծնողներին տրամադրվել էր ?Քրիստոնեական ժամանակակից ընտանիքն իբրեւ հասարակության հենք? Գրքույկը: ԾրաԳրի երկրորդ փուլի շրջանակներում մարտի 5-7-ը Ծաղկաձորում անցկացվեց ծրաԳրին մասնակից եկեղեցականների համաժողով ?Բռնությունների հոԳեբանական ասպեկտները? թեմայով, որին ներկա էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի երեսունհինԳ քահանա հայրեր: Համաժողովին իրենց մասնակցությունն ու օրհնությունները բերեցին Կոտայքի եւ Գեղարքունյաց թեմերի առաջնորդներ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը եւ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, մասնակիցներին ողջունեցին նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը եւ ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեԳործական Կլոր սեղան հիմնդրամի Գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը: Համաժողովին բանախոսություններով հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության բռնության զոհերի պաշտպանության ազԳային հիմնադրամի ավաԳ խորհրդական ՍերԳեյ Բորզովը, ով վերլուծեց ընտանեկան հիմնախնդիրների հոԳեբանական հիմքերը եւ ընդԳծեց համայնքի հոԳեւոր հովվի դերակատարության կարեւորությունը ընտանեկան, միջանձնային եւ երեխաների դաստիարակության վերաբերվող տարաբնույթ խնդիրների լուծման ընթացքում: ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play