Էդուարդ Շարմազանովը Լիտուայի Սեյմի նախագահի տեղակալի հետ քննարկել է ԼՂ կարգաւորման գործընթացը


Էդուարդ Շարմազանովը Լիտուայի Սեյմի նախագահի տեղակալի հետ քննարկել է ԼՂ կարգաւորման գործընթացը

  • 07-03-2012 17:38:02   |   |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքային այցով Լիտուայում գտնուող` ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի գլխաւորած խորհրդարանական պատուիրակութիւնը մարտի 6-ին Վիլնիւսում հանդիպել է Լիտուայի Սեյմի նախագահի տեղակալ Էրիկաս Տամաշաուսկասի հետ: Կողմերը քննարկելով երկու երկրների խորհրդարանների միջեւ արդիւնաւէտ փոխգործակցութեանն առնչուող հարցեր, կարեւորել էն միջխորհրդարանական կապերի յետագայ սերտացումը: Պարոն Շարմազանովը նշել է, որ Հայաստանի իշխանութիւններն ունէն քաղաքական կամք եւ վճռականութիւն` երկրում ապահովելու ժողովրդավարական բարեփոխումների շարունակականութիւնը: ԱԺ փոխնախագահն ու Էրիկաս Տամաշաուսկասը մտքէր էն փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ, մասնաւորապէս անդրադարձել տարածքային անվտանգութեան հարցերին: ԼՂ հակամարտութեան առնչութեամբ Լիտուայի Սեյմի նախագահի տեղակալը նշել է, որ կարեւորում է հակամարտութեան կարգաւորումը` ամրագրուած 3 յայտնի սկզբունքների հիման վրայ` ընդգծելով, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման խնդիրը հնարաւոր չէ լուծել: ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում էն, որ անդրադառնալով հայ-թուրքական յարաբերութիւններին` Էդուարդ Շարմազանովն ասել է, որ իրատեսական չէն հարեւան Թուրքիայի կողմից եւրոպական ընտանիքին ինտէգրուելու նկրտումները, քանի դեռ Թուրքիան Հայաստանի հետ փորձում է շփուել նախապայմանների լեզուով: այս երկիրը, շարունակելով փակ պահել հայ-թուրքական սահմանը, իրականացնում է ժխտողական քաղաքականութիւն` շրջափակման ենթարկելով հարեւան երկրին: Կարեւորել էն միջխորհրդարանական կապերի յետագայ սերտացումը:
  -   Մամլո հաղորդագրություն