Էդուարդ Շարմազանովը Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալի հետ քննարկել է ԼՂ կարգավորման գործընթացը


Էդուարդ Շարմազանովը Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալի հետ քննարկել է ԼՂ կարգավորման գործընթացը

  • 07-03-2012 17:38:02   | Լիտվա  |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 6-ին Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալ Էրիկաս Տամաշաուսկասի հետ: Կողմերը քննարկելով երկու երկրների խորհրդարանների միջեւ արդյունավետ փոխգործակցությանն առնչվող հարցեր, կարեւորել են միջխորհրդարանական կապերի հետագա սերտացումը: Պարոն Շարմազանովը նշել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք եւ վճռականություն` երկրում ապահովելու ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը: ԱԺ փոխնախագահն ու Էրիկաս Տամաշաուսկասը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ, մասնավորապես անդրադարձել տարածքային անվտանգության հարցերին: ԼՂ հակամարտության առնչությամբ Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալը նշել է, որ կարեւորում է հակամարտության կարգավորումը` ամրագրված 3 հայտնի սկզբունքների հիման վրա` ընդգծելով, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը հնարավոր չէ լուծել: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Էդուարդ Շարմազանովն ասել է, որ իրատեսական չեն հարեւան Թուրքիայի կողմից եվրոպական ընտանիքին ինտեգրվելու նկրտումները, քանի դեռ Թուրքիան Հայաստանի հետ փորձում է շփվել նախապայմանների լեզվով: Այս երկիրը, շարունակելով փակ պահել հայ-թուրքական սահմանը, իրականացնում է ժխտողական քաղաքականություն` շրջափակման ենթարկելով հարեւան երկրին: կարեւորել են միջխորհրդարանական կապերի հետագա սերտացումը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play