Կառավարութիւնում տեղի է ունեցել «Գիւղական կարողութիւնների ստեղծում» եւ «Շուկայավարման հնարաւորութիւններ ֆերմերներին» ծրագրերի խորհրդի նիստը


Կառավարութիւնում տեղի է ունեցել «Գիւղական կարողութիւնների ստեղծում» եւ «Շուկայավարման հնարաւորութիւններ ֆերմերներին» ծրագրերի խորհրդի նիստը

  • 13-03-2012 15:02:22   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Վարչապետ Տիգրան Սարգսեանի գլխաւորութեամբ կառավարութիւնում տեղի է ունեցել «Գիւղական կարողութիւնների ստեղծում» եւ «Շուկայավարման հնարաւորութիւններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի նիստը: Անցնելով օրակարագային հարցերին` խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Գիւղական կարողութիւնների ստեղծում» ծրագրի 2012 թ. տարեկան աշխատանքային բիւջէն: Միջոցներն ուղղուելու են Տաւուշի, Վայոց Ձորի եւ Արագածոտնի մարզերում նորագոյն տեխնոլոգիաներով պտղատու այգիների հիմնմանը, ինչպէս նաեւ գիւղական համայնքներում ենթակառուցուածքների զարգացմանը: Մէկ այլ հարցով խորհուրդը հաստատել է 2012 եւ 2013 թթ. ընթացքում «գիւղական կարողութիւնների ստեղծումէ ծրագրի շրջանակում ընդգրկուող համայնքների ցանկը: Այնուհետեւ քննարկուել եւ հաստատուել են «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմէնիա» ՓԲԸ-ի կողմից կատարուած` «Շուկայավարման հնարաւորութիւն ֆերմերներին» ծրագրի 2010 թ. աուդիտի հաշուետուութիւնը եւ «գիւղական կարողութիւնների ստեղծումէ ծրագրի` 2011-2015 թթ. «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմէնիա» ՓԲԸ-ի -ի հետ հաշուեստուգման իրականացման ուղղակի պայմանագրի կնքման առաջարկը: Հաւանութեան են արժանացել նաեւ 2012 թ. շինարարական աշխատանքների իրականացման նպատակով վերանայուած մրցութային փաստաթղթերի փաթեթի եւ «գիւղական կարողութիւնների ստեղծումէ ծրագրի շրջանակում նախագծանախահաշուային, տեխնիկական հսկողութեան եւ այլ փաստաթղթերի առաջարկների ներկայացման հրաւէրի օրինակելի ձեւերը: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, նիստում որոշուել է «Շուկայավարման հնարաւորութիւն ֆերմերներին» ծրագրի միջոցներով պատուիրուած եւ մշակուած նախագծերն օգտագործել «գիւղական կարողութիւնների ստեղծումէ ծրագրի շրջանակներում:
  -   Տնտեսութիւն