ՀՀ վարչապետն ծանօթացել է դեղագործական ընկերութեան զարգացման ծրագրերին


ՀՀ վարչապետն ծանօթացել է դեղագործական ընկերութեան զարգացման ծրագրերին

  • 14-03-2012 16:14:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Տիգրան Սարգսեանն այցելել է արտահանմանն ուղղուած արդիւնաբերական ռազմավարութեան ճիւղերից `դեղագործութեան ոլորտում գործունէութիւն ծաւալող «Վիտամաքս-է» ընկերութիւն: Կառավարութեան ղեկավարը ծանօթացել է ընկերութեան արտադրական գործընթացներին, առաջիկայ ծրագրերին եւ զարգացման հեռանկարներին: 1997 թուականից գործող ընկերութիւնն արտադրում է «Նարինէ»պրոբիոտիկ, որը համապատասխանում է միջազգային ժամանակակից GMP չափանիշներին: Այն արտահանւում է Ուկրաինայ, Ճապոնիայ, ՌԴ, Բելառուս, Լատուիայ, Լիտուայ, Ուզբեկիստան, Ղազախստան, Բելգիա, Գերմանիա, ԱՄՆ եւ այլ երկրներ: Ընկերութեան նոր եւ նշանակալի ուղղութիւններից մէկը բնական մրգային, բանջարեղէնային եւ մսային փոշիների արտադրութիւնն է, որը կիրառւում է դեղագործական եւ սննդային արտադրութեան տարբեր ոլորտներում: Մշակուել է նաեւ էկոլոգիապէս մաքուր հայրենական հումքի հիման վրայ բարձր որակի մանկական սննդի արտադրութիւն իրականացնելու ծրագիր: Կազմակերպութիւնն իր արտադրութեան ոլորտում ունի կաթնաթթուային մթերքների արտադրութեան համար անհրաժեշտ չոր մերանների բոլոր ձեւերը, որոնք կիրառւում են մածունի, եօգուրտների, թթուասերի, կաթնաշոռի մերման համար: 2011թ. ընկերութեան արտադրանքի ծաւալը կազմել է մօտ 1 մլն դոլար, իսկ արտադրանքի մօտ 50 տոկոսն արտահանուել է: Ընկերութիւնում աշխատում է 75 մարդ` միջինը 110 հազար դրամ աշխատավարձով: Ներկայում ընկերութիւնը նախատեսում է իրականացնել արտադրական ծաւալների ընդլայնման ու նոր արտադրութեան կազմակերպման ծրագիր: Նախատեսւում է ծրագիրն իրականացնել «փմձ ներդրումներէ ունիւերսալ վարկային կազմակերպութիւն Փբը-ից ակնկալուող 300 մլն ՀՀ դրամ վարկային միջոցների հաշուին: Ծրագրի շրջանակներում ընկերութիւնը կ'իրականացնի կապիտալ ներդրումներ, այդ թւում` նոր արտադրութեան կազմակերպման նպատակով կը ներկրուեն ժամանակակից սարքաւորումներ: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, վերոնշեալ ծրագրի իրականացման արդիւնքում «Վիտամաքս-է»-ն ծրագրում է աշխատատեղերի թիւը ներկայիս 75-ից հասցնել 100-ի եւ աւելացնել արտահանման ծաւալները` նուաճելով նոր շուկաներ:
  -   Մամլո հաղորդագրություն