Հայաստանը կը մասնակցի Մոսկուայում կայանալիք զբօսաշրջային ցուցահանդէսին


Հայաստանը կը մասնակցի Մոսկուայում կայանալիք զբօսաշրջային ցուցահանդէսին

  • 20-03-2012 15:22:31   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 21-24-ը Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամը տեղական 8 զբօսաշրջային ընկերութիւնների հետ համատեղ, ներկայացնելու է Հայաստանը ՌԴ մայրաքաղաք Մոսկուայում կայանալիք «MITTէ 2012 միջազգային զբօսաշրջային ցուցահանդէսին: Այն Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդէսն է, եւ նախատեսւում է, որ այս տարի «MITT»ցուցահանդէսին մասնակցելու են շուրջ 3000 ընկերութիւններ եւ շուրջ 80 հազար այցելուներ աշխարհի 185 երկրներից: Հայաստանն առաջատար այս ցուցահանդէսին մասնակցում է առաջին անգամ եւ նպատակ ունի խթանել Ռուսաստանից ներգնայ զբօսաշրջային հոսքերի աճը, ինչպէս նաեւ առաւելագոյնս օգտագործել զբօսաշրջային ոլորտում առկայ հայ-ռուսական համագործակցութեան մեծ պոտենցիալը: Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի հանրային կապերի գրասենեակից յայտնում են, որ ցուցահանդէսին Հայաստանի մասնակցութիւնը կազմակերպւում է Ռուսաստանի Դաշնութիւնում ՀՀ դեսպանատան հետ համագործակցութեամբ:
  -   Մամլո հաղորդագրություն