Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին


Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին

  • 20-03-2012 15:22:31   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 21-24-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 8 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, ներկայացնելու է Հայաստանը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «MITT» 2012 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այն Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է, եւ նախատեսվում է, որ այս տարի «MITT» ցուցահանդեսին մասնակցելու են շուրջ 3000 ընկերություններ եւ շուրջ 80 հազար այցելուներ աշխարհի 185 երկրներից: Հայաստանն առաջատար այս ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ եւ նպատակ ունի խթանել Ռուսաստանից ներգնա զբոսաշրջային հոսքերի աճը, ինչպես նաեւ առավելագույնս օգտագործել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ պոտենցիալը: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան հետ համագործակցությամբ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play